Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ.
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Սյունիքում փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 10 զոհ , կան նաեւ վիրավորներ, կորցրել ենք 2 մարտական դիրք:
Ավելի վաղ հայտնել էին, որ Hraparak.am–ի տեղեկություններով ադրբեջանցիներն այսօր՝ նոյեմբերի 16–ին, 6 հայ զինվորականի են գերեվարել։ Տեղեկությունը հաստատել են կայքի ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել։ Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը, մեր զանգերն անպատասխան են մնում։
6 զինծառայողի գերեվարման մասին է հայտնում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ փոխհրաձգությունը ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև ընթանում է Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։
Ըստ կայքի՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը այսօր կեսօրից հետո հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը:
ՀՀ ՊՆ–ն հաղորդում է, որ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը