Ավտոմեքենաների առևտուրն ավելացել է, գները՝ բարձրացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 75 մլրդ 557 մլն 100 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.3 տոկոսով ավելացել է, այսինքն՝ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրն ակտիվացել է: Ոչ միայն առեւտուրն է ակտիվացել, այլեւ ավտոմեքենաների գներն են բարձրացել:
Պարզվում է՝ Քովիդի պատճառով աշխարհում ավտոմեքենա չի արտադրվել, եւ այժմ տեղական շուկայում վաճառվում են տարիներ առաջ ներկրված ավտոմեքենաները, այն էլ՝ բարձր գներով: «Հայաստանցիները եթե ավտոմեքենա ներկրում էին ԱՄՆ-ից, ապա միայն վնասվածը, իսկ ԱՄՆ քաղաքացին միայն սրահից ձեռք էր բերում նոր արտադրվածը: Հիմա ԱՄՆ քաղաքացուն ասում են, որ պետք է նոր մեքենայի համար սպասի կես տարի: Եւ որպեսզի չսպասի այդքան, նա ստիպված իր վթարված մեքենան է նորոգում ու օգտագործում: Օրինակ՝ Honda Civic ավտոմեքենան, եթե 2019 թվականին արժեցել է 17 000 դոլար, ապա հիմա այն 26 000 դոլար է»,- «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ավտոմեքենա ներկրողը:
Քովիդի ժամանակ, սակայն, ավտոմեքենաների գները 50 տոկոսով նվազել էին. այդ ժամանակահատվածում, երբ կարանտին էր, մարդիկ իրենց գոյությունը պահելու համար ստիպված իրենց 10 000 դոլարանոց ավտոմեքենան 4000 դոլարով էին վաճառում:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)