«Ապագան» գալիս է «լայն քայլերով». հնարավո՞ր են սոցիալական բունտեր
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ թշնամին հերթական ոտնձգություններն է կատարում Հայաստանի սահմանների նկատմամբ, Հայաստանի քաղաքացիները նորանոր այլ խնդիրների նույնպես հանդիպում են՝ մասնավորաբար օր օրի գրպանների պարունակության դատարկվելու տեսքով: «Փաստ» թերթի տեղեկություններով, կիրակի օրը մարդիկ անակնկալի են եկել մասնավորաբար «Երևան սիթիում», երբ հայտնաբերել են, որ մի գիշերվա մեջ, օրինակ՝ հացը հերթական անգամ թանկացել է միանգամից 20 դրամով: Հանգստյան օրերին թանկացել են նաև ծխախոտը և մի շարք այլ ապրանքներ: Երեկ արդեն ահազանգեր ենք ստացել, որ թանկացումների շղթան տարածվել է հանրապետությունով մեկ:
«Իրականում բոլորի համար հասկանալի է, որ արդյունավետ, էական, մեզ համար առաջնահերթ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում, բնականաբար, պետք է նման գնաճ լիներ: Չզսպվող գնաճը հիմնականում պայմանավորված է տնտեսության շատ վատ վիճակով, իսկ այդ վիճակից այս պահին դուրս գալու առնվազն տեսանելի հեռանկար չկա»,«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա արձանագրեց, որ, փաստորեն, մենք ունենք ցածր եկամուտներ, աղքատության բավականին բարձր մակարդակ և սրընթաց ու չկառավարվող գնաճ:
Ըստ այդմ, Վ. Բոստանջյանը մեզ հետ զրույցում չբացառեց սոցիալական բունտերի հնարավորությունը... Մի խոսքով, ինչպես ասում են, Փաշինյանի խոստացած ապագան գալիս է «լայն քայլերով» ու բոլոր ուղղություններով՝ անվտանգությունից մինչև սոցիալական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը