Այս ամենի պատճառը մեկ անուն ունի՝ նիկոլ փաշինյան
Այս մասին քիչ առաջ «Պատերազմ եւ կապիտուլյացիա. մեկ տարի անց» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հանդիպումը նախաձեռնել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որը սկսում է քննարկումների շարք՝ Հայաստանի եւ Արցախի ներքին-արտաքին քաղաքական օրակարգի խնդիրների եւ մարտահրավերների շուրջ։
«Խոսելով անվտանգության համակարգի, պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում չորս տարբեր պաշտպանության նախարարներ են հիշատակվում, այս տեսանկյունից իրավիճակը բավականին անլրջանում է։Իշխանություններն ութ ամիս խոսում են Զինված ուժերի արդիականացման, կոնցեպտի մասին, բայց իրականում որևէ փոփոխություն չի կատարվել, մինչդեռ հետպատերազմյան իրավիճակի առաջին քայլերից մեկը պետք է լիներ անվտանգության համակարգի վերականգնումը, վերաձևավորումը, մոդեռնիզացիան: Վերջին մի քանի օրում նկատեք՝ քանի իրադարձություն է տեղի ունեցել՝ Արցախում սպանված երկու քաղաքացիական անձ, բանակին հասցված հարվածներ, հեղինակազրկում, ՀՀ սահմանների տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական անցակետեր, Ադրբեջանը սահմանի մեծ հատվածով վերադիրքավորումներ է իրականացնում և էականորեն բարելավում իր դիրքերը և այլն։Այս ամենը ունի մեկ պատճառ՝ Նիկոլ Փաշինյան»,- ասաց Աբրահամյանը։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)