Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի Բելառուսի եւ ԵՄ-ի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի Բելառուսի եւ ԵՄ-ի սահմանին միգրացիոն ճգնաժամի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ, որ բոլորն իմանան՝ մենք որեւէ կապ չունենք։ Բոլորը փորձում են ցանկացած առիթով եւ առանց առիթի պատասխանատվությունը գցել մեր վրա»,-ասել է նա «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ «Բելառուսը եւս կապ չունի»։ «Ներգաղթյալներն այլ ուղղություններով են ընթացել։ Եվ այն, որ նրանք անցել են Բելառուսի միջով, զարմանալի ոչինչ չկա, քանի որ Բելառուսում, ինչպես բացատրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այդ երկրներից առանց վիզայի մուտքի ռեժիմ է գործում»,-շարունակել է Պուտինը։
Խոսելով միգրացիոն ճգնաժամի տնտեսական պատճառների մասին՝ նա հիշեցրել է, որ Եվրոպայում շատ բարձր նպաստներ են տրամադրում ներգաղթյալներին։ «Օրինակ, Մերձավոր Արեւելքի երկրներում լավ աշխատող մարդը, նույնիսկ եթե նա աշխատում է նավթի հանքում, ավելի քիչ է ստանում, քան չաշխատող ներգաղթյալը, ով սոցիալական նպաստ է ստանում, օրինակ, Գերմանիայում։ Բնականաբար, մարդիկ ձգտում են այնտեղ գնալ»,-նշել է Պուտինը։
Նրա կարծիքով՝ ներգաղթյալները նախընտրում են տեղափոխվել Եվրոպա, չաշխատել եւ երկու-երեք անգամ ավելի շատ ստանալ։ «Քանի որ վճարում են եւ՛ մեծահասակների, եւ՛ երեխաների համար, եւ՛ նրանց կրթության համար, եւ, որպես կանոն, բժշկական ծառայություններն անվճար են։ Կրկնում եմ՝ այդպիսին է Եվրոպայի առաջատար երկրների քաղաքականությունը»,-ասել է Պուտինը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...