Թուրքմենստանի նախագահը կոչ է արել թյուրքալեզու երկրներին համակարգել գործողությունները
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը թյուրքալեզու երկրներին կոչ է արել համակարգված մոտեցումներ մշակել համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այս մասին Թուրքմենստանի ղեկավարն ասել է Ստամբուլում՝ ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովում։
«Առաջարկում եմ ամրապնդել եղբայրական ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունները, համակարգային մոտեցում ցուցաբերել համաշխարհային հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ինչը հատկապես կարեւոր է աշխարհում տեղի ունեցող ոչ միանշանակ գործընթացների եւ լուրջ փոփոխությունների լույսի ներքո»,-ասել է Բերդիմուհամեդովը։
Նրա խոսքով՝ թյուրքալեզու երկրների հետեւողականությունն ու ակտիվությունը, որը որոշվում է նրանց հեղինակությամբ եւ ռազմավարական քաղաքական ու դիվանագիտական կոնյուկտուրայով, կարող է առանցքային դեր խաղալ միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում, առաջին հերթին Կենտրոնական Ասիայում, Կասպից եւ Սեւ ծովերում կայուն զարգացման ապահովման գործում։
Թուրքմենստանի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս պայմաններում անհրաժեշտ է ընդլայնել թյուրքական երկրների փոխգործակցությունը ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Տնտեսական համագործակցության կազմակերպության եւ այլ միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակներում։
«Այս առումով նպատակահարմար ենք համարում սկսել ՄԱԿ-ի աշխատանքներին թյուրքալեզու պետությունների միության առավել ակտիվ եւ արդյունավետ մասնակցության ռազմավարության մշակումը։ Մեր միության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության ապահովումը հատուկ միջազգային փաստաթղթում հետեւողական քայլ կլինի այս ուղղությամբ»,-ասել է Բերդիմուհամեդովը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...