Արեշեւ. Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք ՌԴ-ն ստիպված չէր պաշտպանել հայ-ադրբեջանական սահմանը
Չնայած բոլոր ակնհայտ թերություններին, Հայաստանի նախկին իշխանությունները եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի օրոք այս կամ այն կերպ պաշտպանում էին Հայաստանի շահերը եւ իրավիճակն այն աստիճանի չէին հասցնում, որ ռուս սահմանապահները ստիպված լինեին հսկել Ադրբեջանի հետ նրա սահմանները։ Այս մասին նոյեմբերի 11-ին NEWS.am-ին թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը։
Հայաստանի իշխանությունները, ինչպես նշեց փորձագետը, իրենց դիրքորոշումները պաշտպանելու ունակության հետ կապված խնդիրներ ունեն։
Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե հնարավոր կլիներ հասնել նրան, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական բեռնատարների եւ Հայաստանի քաղաքացիների համար Ադրբեջանը սահմանային հսկողություն չանցկացներ, բայց միջանցքային տրամաբանության գնով, Արեշեւն ընդգծեց.
«Շատ դժվար է մեկնաբանել Հայաստանի վարչապետի մտքի թռիչքը։
Ներկա իրավիճակում Բաքուն կօգտվի Հայաստանի գործող իշխանության անկարողությունից ու թուլությունից եւ կպարտադրի իր բոլոր պայմանները։ Միակ զսպող գործոնը Ռուսաստանի դիրքորոշումն է։ Ինչպես այն դիրքորոշումը, որը թույլ չտվեց Ադրբեջանին հասնել իր բոլոր նպատակներին 44-օրյա պատերազմի ժամանակ (նկատի ունի Ստեփանակերտի գրավումը), այնպես էլ հիմա Մոսկվան թույլ չի տա, որ խնդիրը լուծվի ընդհանրապես ի վնաս Երեւանի շահերի։ Որքան էլ հետո Նիկոլ Փաշինյանը փորձի ամեն ինչ ներկայացնել որպես իր արժանիք, դա իրականությանը չի համապատասխանի։
Հիմա մենք ունենք սկզբունքորեն նոր իրավիճակ։ Այն կարող է երկար տեւել եւ սահմանագծման ու սահմանազատման բացակայության դեպքում կհանգեցնի միջադեպերի, ինչպես նաեւ այնպիսի իրավիճակների, որոնք այսօր նկատվում են Գորիս-Կապան ավտոճանապարհին։
Մի փոքր անհասկանալի է, թե ինչու Տաթեւով անցնող այլընտրանքային ճանապարհը դեռեւս չի գործում, թեեւ Հայաստանի ներկայիս իշխանություններն ասում են, որ այն ամբողջությամբ կառուցված չէ։
Այստեղ լուրջ խնդիր է թաքնված՝ կապված Հայաստանի կենտրոնական հատվածի եւ Իրանի սահմանի միջեւ հուսալի տրանսպորտային հաղորդակցության ապահովման հետ։ Ամբողջ իրավիճակի նորմալացումը կարեւոր է նաեւ Հայաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» միջանցքի գործունեության տեսանկյունից»,- նշեց նա։


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
WWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակում