Մինչև որտե՞ղ եք հայրենիքը ծախելու. ՔՊ-ի երեսփոխաններին ՏԻՄ ընտրություններից առաջ հենց տեսնեք, հարցրեք. Հայկ Մամիջանյան
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ. օրակարգում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու կողմից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու վերաբերյալ հարցն է։
Նիստին մասնակցում են միայն ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները, ՔՊ-ական որևէ պատգամավոր ներկա չէ։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իշխող, իսկ իրականում Հայաստանում ադրբեջանական քաղաքականություն իրականացնող իշխող խմբակցության ներկայացուցիչները նիստին չեն մասնակցում, քանի որ լծված են ՏԻՄ ընտրություններում քարոզչություն իրականացնելու գործին։
«Այս պահին խնդրանքս քաղաքացիներին հետևյալն է, երբ ՔՊ երեսփոխանները հայտնվեն ձեր բնակավայրերում, փորձեն քարոզել իրենց թեկնածուների համար, խնդրում եմ՝ ուղիղ մոտեցեք իրենց ու հարցրեք՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ավելի կարևոր գործ է ՏԻՄ ընտրություններում իրենց թեկնածուների առաջխաղացումը, քան այս հարցի քննարկումը։ Մի՞թե իրենց չի հետաքրքրում, թե՞ իրենք երջանիկ են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով ու Երևան-Կապան շաբաթական ուղիղ չվերթով»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2018 թվականին կապիտուլյանտն Ալիևին խնդրել էր, որպեսզի սահմանային լարվածություն չստեղծի, որպեսզի կարողանա լուծել իր կողմից ատելի, հայրենասեր ու ազգային պահպանողական ուժերի, այն ժամանակ՝ միայն ՀՀԿ-ի, իսկ այժմ՝ այլ ուժերի հարցերը։
«Հիմա էլ իրար հետ խոսել են, ասել է՝ խնդրում եմ, սպասի՝ այս ճանապարհը բացեմ, դրանից հետո կարող ես մաքսակետդ տեղադրել։ Տրամաբանությունը հետևյալն է, սիրելի հայրենակիցներ, ՏԻՄ ընտրությունները կայանալու են նաև դեկտեմբերին, ու դուք հնարավորություն ունեք ՔՊ երեսփոխաններին տեսնելու ձեր համայնքներում։ Շատ եմ խնդրում՝ մոտենալ ու հարցնել՝ մինչև որտե՞ղ են հայրենիքը ծախելու»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ