Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Հայաստան

Թուրքիան Սյունիքի արևելյան հատվածում է տեղակայվելու. խոսք կա նաև ռազմաբազա ունենալու մասին. Վարուժան Գեղամյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ին, ՌԴ ԱԳՆ-ի եռակողմ հայտարարության մեկամյակի առիթով տարածած հայտարարությունում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ասված է՝ Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներում։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ նաև արձանագրել է՝ համարձակորեն կարելի է հերքել սոցցանցերում և ինտերնետային ռեսուրսներում ինֆորմացիոն արտանետումները, թե իբր Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված են «Լեռնային Ղարաբաղը անջատելուն», այն Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատ» դարձնելուն։

Այս հայտարարությունից օրեր առաջ էլ Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, խոսելով տարածաշրջանում ճանապահների ապաշրջափակման մասին, ընդգծել էր՝ ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության կարևոր շեշտադրումներին, նախ ընդգծեց՝ մենք ականատես ենք լինում շատ ինտենսիվ բանակցությունների, որոնք չեն սահմանափակվում միայն տարածաշրջանային երկրներով։

Ըստ Գեղամյանի՝ այժմ գործ ունենք այս տարածաշրջանում նոր խաղացողների հայտնվելու հետ, ուստի ականատես ենք լինում դասագրքային այն ճշմարտությանը, որ Հայաստանը քաղաքակրթությունների բախման խաչմերուկ է։

«Այս տարածաշրջանի համար հիմա կա կատաղի պայքար ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև, այլ նաև՝ այլ գերտերությունների։ Տարվող բանակցությունների խորքային բովանդակության մասին մեզ չի ասվում պաշտոնական հայտարարություններից ավելին։ Բայց, հետևելով գործընթացներին, կարող ենք փաստել՝ Ռուսաստանը փորձում է չթողնել, որ իր ազդեցության գոտին այստեղ սահմանափակվի։ Իհարկե, ոուսական արտաքին քաղաքականության առաջնահերթություններում այս հարցը գուցե առաջինը չէ, բայց որ առաջիններից մեկն է՝ դա հաստատ է, իսկ այս հարցում, բնականաբար, շատ բան կախված է նաև հայկական կողմից, որովհետև մեր ուղիղ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ինտենսիվ աշխատանք է տարվում, որպեսզի ռուսական կողմի դերակատարումը լինի հնարավորինս հակահայկական և պրոադրբեջանական»,- ասաց Գեղամյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թմբկահարվող՝ Սյունիքով միջանցք բացելու հարցին, այդ երկրների ղեկավարների ձևակերպմամբ՝ «Զանգեզուրի միջանցք», ապա թուրքագետը վստահեցրեց՝ ՌԴ ԱԳՆ-ն այս տարվա նոյեմբերի 9-ի իր հայտարարությամբ բացեիբաց արձանագրել է՝ թուրքական միջանցքը, որը նշանակելու է Սյունիքի թուրքացում, իր համար խնդրահարույց է, իսկ այս հարցում՝ անկախ հայկական կողմի ջանքերից, կա աշխարհաքաղաքական կոնսենսուս։

«Նշեմ նաև, որ միջանցքի շուրջ կա բառախաղ, սակայն փաստն այն է, որ կապ չունի՝ դա ինչպե՞ս է կոչվում, որովհետև միջանցքի տրամաբանությունն այն է, որ կա ճանապարհ, որն ունի հատուկ կարգավիճակ։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետով ասված է, որ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև ապահովել ճանապարհ, որի անվտանգությունն ապահովելու է 3-րդ երկիր, այս դեպքում՝ Ռուսաստանը։ Սա արդեն նշանակում է, որ այդ ճանապարհն ունենալու է հատուկ կարգավիճակ, որի անվտանգությունն ապահովելու են Հայաստանը և Ռուսաստանը։

Բայց այստեղ կա շատ կարևոր հարց՝ ի տարբերություն խաղաղապահների առաքելության, որի ժամկետը կարող է երկարաձգվել, Սյունիքով անցնող ճանապարհը վերահսկողների ժամկետը չի կարող երկարաձգվել, չկա ժամկետի երկարաձգման հնարավորություն, ուստի պատկերացրեք մի իրավիճակ, երբ 4 տարի անց, երբ լրանա խաղաղապահների տեղակայման ժամկետը, ու այն չերկարաձգվի, կազմակերպելու են փոքր սադրանք, իսկ այդ ժամանակ Թուրքիան ասելու է, որ՝ այո՛, ես ճանաչում եմ Սյունիքը՝ որպես Հայաստանի մաս, բայց քանի որ այդ ճանապարհով է անցնում իմ թուրքմենական գազատարը, իմ ռազմավարական ենթակառուցվածքը, հենց ես պետք է լինեմ այդ երրորդ կողմն ու ապահովեմ դրանց անվտանգությունը։

Հիմա սա չեղա՞վ միջանցք»,- ասաց Գեղամյանը՝ շեշտելով՝ ադրբեջանաթուրքական կողմի այս հարցում ճնշումն աստիճանաբար մեծանում է, ավելին, Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են. իսկ նախապատրաստական աշխատանքներից մեկն էլ այն է, որ Թուրքիան մեկ տարով երկարաձգում է Ադրբեջանում թուրքական զորքի տեղակայման ժամկետը։

«Թուրքիան Սյունիքի արևելյան հատվածում է տեղակայվելու, և դա այդ նախապատրաստական աշխատանքների շարունակությունն է։ Օկուպացված Շուշիի հռչակագիրը հենց սրա մասին է, և այն հնարավորություն է տալիս թուրքական զորքին իրավական հիմքով Ադրբեջանում գտնվել հակաահաբեկչական ուժերի և սակրավորների տեսքով։ Ավելին՝ այժմ խոսք կա այն մասին, որ պետք է այնտեղ ձևավորել ռազմաբազա»,- ասաց Վարուժան Գեղամյանը՝ ընդգծելով, որ ի պատասխան այս վտանգներին՝ հայկական կողմից չկա որևէ հստակություն, ու հայաստանյան իշխանությունը պաշտոնավարում է ընդամենը, որքան հնարավոր է, ժամանակ ձգելու և պահի տակ ինչ-ինչ տեղային լուծումների գնալու մտայնությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում