Պետությունը վաճառել է թամանյանական շենքն ու մի կողմ քաշվել
«Հրապարակ»-ը գրում է. «Մարգարյան ծննդատան շենքի հարեւանությամբ՝ Արամի 54 հասցեում, սեւ տուֆից մի շինություն կա, որն օրեցօր կորցնում է գեղեցկությունը եւ փլատակի վերածվում: Շքեղ պատշգամբի տակ կանգնելը վտանգավոր է դարձել: Այնքան խարխուլ է, որ երկար նայելիս թվում է՝ հիմա գլխիդ կփլվի:
Նախկինում՝ դեռ կոմունիստներից առաջ, 1860 թվականին, շենքը երկհարկանի է եղել: Այստեղ ռուսական կայսերական բանկ է եղել, որը հեղափոխությունից հետո դարձել է Հայաստանի առաջին հանրապետության պետական բանկ, 1930-ականների սկզբին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանն ավելացրել է երրորդ հարկը, լայնացրել տարածքը՝ հավատարիմ մնալով շենքի հին տեսքին: 1919 թվականից բանկի փոխարեն Արամի 54-ում հիվանդանոց էր գործում, քաղաքային երկրորդ կլինիկան, որն այսօր էլ կա եւ կոչվում է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ, որը նախկինում պատկանում էր պատգամավոր Սեյրան Սարոյանին:
Գլխավոր մուտքը, որի վրա հիմա էլ մոր եւ մանկան քանդակ կա, Մաշտոցի պուրակին է նայում: Այն փակ է: Պատին փակցված է խորհրդային տարիներից մնացած ցուցանակ՝ «Պահպանվում է պետության կողմից»: Բայց եթե այս տեմպերով «պահպանվի», շենքը շուտով ուղղակի կվերանա Երեւանի քարտեզից: Քաղաքապետարանում, որը պետք է գոնե տեղյակ լինի մայրաքաղաքի պատմական շենքերի ճակատագրից, Արամի 54-ի մասին տեղեկություն չունեն, թե ով է սեփականատերը, եւ ինչ է լինելու հետո:
Լրատվության վարչությունից մեզ ասացին, որ Երեւանի պետական բանկի շենքը ներառված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում, հետեւապես պետք է դիմել կրթության եւ մյուս բաների նախարարություն, քանի որ նախարարությունն է զբաղվում հին շենքերի պահպանությամբ: Նախարարության խոսնակը գրավոր հարցում պահանջեց, «քանի որ հարցը հրատապ չէ եւ կարող է սպասել»:
ՀՀ կառավարության որոշմամբ, Արամի 54 հասցեում գտնվող շինությունները սեփականության իրավունքով պատկանում են «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ին: Իսկ շենքի սեփականատերն առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է: Մի երկու տարի առաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել էր, որ մտադիր է պահպանել շենքի հին տեսքը, սակայն այս պահին այդ շենքի հետ կապված որեւէ ծրագիր չունի:
Մենք հետաքրքրվեցինք պարոն Քուշկյանի մամուլի քարտուղարից, թե արդյոք արդեն որոշե՞լ են շենքի ճակատագիրը, շենքի հետ կապված՝ ունե՞ն ինչ-որ ծրագրեր: «Շենքի հետ կապված ոչինչ չի փոխվել»,- եղավ պատասխանը:
Իհարկե, սա սեփականատիրոջ գործն է, եւ նա մեղավոր չէ, որ պետությունը, վաճառելով նրան մշակութային հուշարձանը, որեւէ պարտականություն չի նշել պայմանագրում: Փաստորեն, մեզ մնում է ապավինել սեփականատիրոջ բարոյականությանն ու սպասել, որ նա կպահպանի պատմական հուշարձանը, ու շենքը երբեւէ կծառայի նաեւ երեւանցիներին»:


















































Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանը ռազմավարական առավելություն է ձեռք բերել. The Economist
Սամվել Կարապետյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. մանրամասներ
WWF Հայաստանը նշում է Երկրի Ժամի 20-ամյակը՝ հանրային միջոցառմամբ Հանրապետության հրապարակում