«Չեզոք դիրքից զենքեր էր բերել, որոնք մերոնք թողել էին նահանջելիս»․ 25-ամյա Աբրահամը կամավոր էր մեկնել պատերազմ
25-ամյա լեյտենանտ Աբրահամ Մարուխյանը սեպտեմբերի 5-ին էր զորացրվել բանակից, սակայն պատերազմի սկսվելուց հետո նա կամավորագրվեց եւ մեկնեց ռազմաճակատ։
«Ցանկանում էր Մարտակերտում՝ Մատաղիսում լինել, որովհետև լավ գիտեր տեղանքը, նա հրետանավոր էր եւ հետախույզ։ Բայց չեն թողել իրեն հասնել Մատաղիս։ Տարել են Ջաբրայիլ, հետո՝ Հորդաիզ։ Տեղանքին անծանոթ է եղել, բայց վարել է մարտը։ Մտել է չեզոք դիրք եւ զենքեր բերել, որոնք մերոնք թողել էին նահանջելիս։ Փաստաթղթեր է ոչնչացրել, որ չընկնի թշնամու ձեռքը։ ՄՈԲ-ի տղաներին, որ տեղյակ չեն եղել զենքերից, բացատրել, սովորեցրել է։ Իր խմբով պահել է նահանջողների թիկունք, որոնք երեխա ունեին, ասել է՝ դուք գնացեք, մենք կպահենք ու չի հասցրել ինքն էլ դուրս գա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Աբրահամի հայրը՝ Տիգրան Մարուխյանը։
Աբրահամն ավարտել էր Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը։ Նա սովորել էր նաև Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում, որից հետո լեյտենանտի կոչմամբ զորակոչվել էր բանակ։ Աբրահամն առանց վիճակահանության մասնակցելու կամավոր մեկնել էր Մատաղիսում ծառայության։
«Ասում էր՝ պապ, երբ ես դառնամ գեներալ, բոլորը մեր բանակից կվախենան։ Ես այնպես կանեմ, որ պատերազմ այլևս չլինի։ Ինքը Մոնթեի, Նժդեհի գաղափարների կրողն էր։ Երազում էր հզոր պետություն ունենալ։ Բայց մեր երեխեքին չտվեցին այդ հնարավորությունը, չպահեցին դիրքերն այնպես, որ իրենք պաշտպանվեին ու կարողանային հաղթել։ Կարող էինք հաղթել, բայց ամեն մեկն իր շահի համար թուլացրեց։ Ինչո՞ւ իմ տղան գնաց Հորդաիզ, որը չէր ճանաչում։ Չտարան Մարտակերտ, որն ինքը լավ էր ճանաչում և մարտը լավ կվարեր»,- նշեց Աբրահամի հայրը։
Աբրահամ Մարուխյանը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը։


















































Նվիրումը` անմահություն… Արթուր Ասրյան
«Կարոտը խեղդում է, ուզում եմ գոնե 1 անգամ տեսնել․․․»․ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Մանուկյանի 21-ամյակը հարազատները նշեցին Եռաբլուրում
Արմեն Չարչյանի գործով դատական նիստը (տեսանյութ)
Աճարկուտցի Դավիթը
Տարոն Սահակյանին հրամայել են ազատ արձակել գերեվարված ադրբեջանցիներին ու ինքն է գերևարվել. Նրան Բաքվում խոշտանգելով սպանել են
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ