Լեհաստանի նախագահը սահմանին միգրացիոն ճգնաժամի համար մեղադրել է Բելառուսի իշխանություններին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարծում է, որ Մինսկն է կազմակերպել լեհական սահմանին միգրանտների գրոհը։ Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը, Ազգային անվտանգության բյուրոյի խորհրդակցությունից հետո։
Նրա խոսքով՝ սահմանին տեղի ունեցողը «հիբրիդային ակցիա է», որը կատարվում է Մինսկի կողմից «Լեհաստանի եւ ԵՄ-ի դեմ»։ «Միգրանտների այդ խմբերը, որոնք երեկ գալիս էին դեպի լեհական սահման, մի քանի հազար մարդ, դատելով տեսանյութերից, ակնհայտորեն ուղղորդվում էին բելառուսական ծառայությունների կողմից, որոնք վերջին պահին այդ մարդկանց նորմալ ճանապարհից տարան դեպի անտառ, որպեսզի նրանք գրոհեն լեհ-բելառուսական սահմանն այնտեղ, որտեղ սահմանային անցում չկա»,- հավաստիացրել է Դուդան։
Երկուշաբթի օրը մի քանի հազար միգրանտներ մոտեցել էին լեհական սահմանին։ Նրանց մի մասը փորձել է ապամոնտաժել փշալարե պատնեշը, լեհական ուժային կառույցների աշխատակիցները արցունքաբեր գազ են օգտագործել։
2021թ. սկզբից լեհ-բելառուսական սահմանը փորձել է հատել ավելի քան 30 հազար միգրանտ։ Լեհաստանը արտակարգ դրություն է մտցրել Բելառուսին սահմանակցող շրջաններում՝ այնտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելելով։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...