Ռազմիկ Պետրոսյանը «վիզ դրած» աշխատում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնից ահազանգեր ենք ստանում, որ նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածուների համար «վիզ դրած» աշխատում է։ Հատկապես ջանք ու եռանդ չի խնայում Սափեյանների գերդաստանի ներկայացուցիչ, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի համար։ Սափեյանները կռված են, ինչպես Պետրոսյանը, եւ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի համար համատեղ պայքար են մղել:
Մեզ ասացին, որ նորանշանակ մարզպետը հավաքել է դպրոցների տնօրեններին եւ սպառնացել՝ ազատվել բոլոր ուսուցիչներից, որոնք տեղ են գտել տարբեր կուսակցությունների ավագանիների ցուցակներում։ Այսինքն, գրեթե նույն հանցակազմն է, որի համար Արմեն Չարչյանն արդեն քանի ամիս է՝ բանտում է:
Հատկապես մեծ ճնշում է գործադրվել Թալինի թիվ 1 դպրոցի տնօրինության վրա, քանի որ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանը՝ համայնքում հարգված եւ սիրված երիտասարդ, գլխավորում է «Հայք» լիբերալ կուսակցության ցուցակը։
Հիշեցնենք, որ Թալինում այս երկու ուժերից բացի մասնակցում է նաեւ Արա Զոհրաբյանի «Զարթոնք»-ը, որի քաղաքապետացուն Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանն է: Մասնակցում է նաեւ «Մեր հզոր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակի մոտ 90 տոկոսը դաշնակցականներ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը