Լավրովը՝ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին. Մենք լիովին պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման
Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի` Ռուսաստանին զսպելու իր քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների` Ռուսաստանի Դաշնությանը զսպելու քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ՝ չնայած 90-ականներին (20-րդ դար) հնչեցված բոլոր հորդորներին, որոնք տեղ գտան Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի մեջ, որն ամբողջությամբ խախտվեց իր առանցքային մասով եւ որը հայտարարում էր ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ չտեղափոխել իր ռազմական ենթակառուցվածքները դեպի արեւելք, նոր անդամների տարածք, այժմ անկասկած խոսքն ԱՄՆ-ի` նույն Ռումինիայում եւ նույն Բուլղարիայում ռազմածովային ուժերի բազաների ստեղծման հարցում շահագրգռվածության մասին է»,- լրագրողներին ասել է Լավրովը։
Նա նշել է, որ «դա պարզապես ազնիվ խոստումների խախտում չէ, որոնք բազմիցս հնչեցվել են ամերիկյան եւ որոշ եվրոպական առաջնորդների կողմից խորհրդային ղեկավարության հետ զրույցներում, այլ անմիջական խախտում է այն փաստաթղթի, որը ստորագրվել էր եւ որը բոլորը գովաբանում էին` որպես Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ խաղաղ գոյակցության եւ գործընկերության հաստատման մոդել»: «ՆԱՏՕ-ի անդամների հետ հարաբերություններում մենք երկար տարիներ սովոր ենք պատրաստվել ցանկացած սադրանքի։ Այդ պատրաստակամությունն ապահովված է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Վենեսուելայի արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիայի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...