Վիետնամում մետրոյի առաջին գիծը սկսել է գործել Հանոյում
Վիետնամի մայրաքաղաքում շաբաթ օրը գործարկվել է մետրոյի առաջին գիծը։ Ինչպես տեղեկացրել են տրանսպորտի քաղաքային վարչությունում, Հանոյի իշխանությունները բոլոր ուղեւորներին անվճար երթեւեկության իրավունք են տրամադրել առաջին 15 օրերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
13 կիլոմետրանոց երկաթուղին քաղաքի կենտրոնը կապում է նոր հեռավոր բնակելի թաղամասերի հետ։ 12 գնացք երթեւեկելու է 35 կմ/ժ արագությամբ, դրանցից յուրաքանչյուրը կազմված է չորս վագոնից եւ հաշվարկված է ավելի քան 900 ուղեւոր տեղափոխելու համար։ Առաջին գծի բոլոր կայարանները հայ-թեք ոճով են՝ գունավոր ապակով երեսպատված, իսկ գնացքները կանաչ են։ Կայարանների եւ վագոնների վահանակների ցուցումները վիետնամերեն եւ անգլերեն են։
Նոր տրանսպորտային օբյեկտի շահագործումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 29-ին տեղական մարմինը հաստատել է առաջին գծի շինարարության որակի փորձաքննության արդյունքները։ Փորձնական գործարկումը իրականացվել է 2020թ. դեկտեմբերին։ Իրականացվել է ավելի քան 70 հազար կիլոմետր թեստային փորձարկում։ Դրանք հաստատել են, որ գիծը պատրաստ է աշխատելու առեւտրային նպատակներով։
Առաջին գծի շինարարությունն սկսվել է 2011թ.։ Ենթադրվում էր, որ փորձնական գործարկումը տեղի կունենան 2013թ., իսկ 2014-ի սկզբին այն կդառնա քաղաքային տրանսպորտի համակարգի ինտեգրված մասը։ Բայց բազմաթիվ ձգձգումները նախագծի սկզբում՝ բազմաթիվ դժվարությունների հետ կապված, 160 տոկոսով ավելացրին շինարարության արժեքը եւ զգալիորեն հետաձգեցին գործարկման ժամկետը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...