Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Հայաստան

Փաշինյանը հավատարիմ մարդկանց բանակ է ստեղծում՝ դատախազի աշխատավարձն ու պարգևավճարը բարձրացնելով. Կառլեն Խաչատրյան

Նոյեմբերի 1-ից Ազգային ժողովի մշտական հանձաժողովներում ընթանում են 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկումները։ Ըստ այդ նախագծի՝ 2022 թվականին կունենանք ՀՆԱ-ի 7 տոկոս աճ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը, խոսելով քննարկվող բյուջեի նախագծի մասին, ասաց՝ ինչպես նախորդ 3 տարիների դեպքում, այնպես էլ 2022 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծում որևէ արմատական փոփոխություն չկա, և այն նույնությամբ կրկնում է այն բյուջետային քաղաքականությունը, ինչի համար այս իշխանությունը քննադատում էր նախորդ իշխանություններին։

Ըստ Խաչատրյանի՝ թեև 2022 թվականի բյուջեով Կառավարությունը նախատեսել է 7 տոկոս տնտեսական աճ և 440 միլիարդ դրամով ավելի եկամուտներ, սակայն ակնհայտ է՝ տնտեսությունը դրան հասնելու ներուժ չունի։

«Խնդիրը կայանում է նրանում, որ նման ծավալի հարկային հավաքագրման Կառավարությունը գնալու է տնտեսվարողներին հարկային տեռորի ենթարկելու ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ չկա։ Որքան էլ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով աճ ունենք, սակայն տնտեսվարողները պնդում են, որ տնտեսությունը դուրս չի եկել ճգնաժամային իրավիճակից, ու այդ արձանագրված աճը բացառապես բարձր գնաճի հաշվին է։ Այո՛, ժողովուրդը շատ է սպառում, բայց դա անում է բացառապես իր խնայողությունների և դրսից եկող տրանսֆերտների ավելացման հաշվին, որովհետև Հայաստանում մարդիկ սկսել են ավելի քիչ վաստակել, իսկ որոշ դեպքերում՝զրկվել իրենց եկամուտների աղբյուրներից»,- ասաց Կառլեն Խաչատրյանը՝ շեշտելով՝ բարձր գնաճից տուժում են ցածր եկամուտներ ունեցող մարդիկ, իսկ Կառավարությունն ու բարձր եկամուտներ ու կապիտալ ունեցողներն այս բարձր գնաճից միայն շահում են։

Տնտեսագետի համոզմամբ՝ հարկերը հավաքելու հարցում Կառավարության հույսն այս պահին բացառապես գնաճն ու տեռորն է, որովհետև Հայաստանը խոշոր ներդրողների համար դարձել է բացառապես ոչ նպաստավոր ու անկանխատեսելի միջավայր։

Անդրադառնալով իր այս գնահատականին հակադրվող մեկ այլ տեսակետի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե ներդրումները հորդում են Հայաստան, Կառլեն Խաչատրյանը նախ այս ու նմանատիպ այլ հայտարարությունները բնորոշեց՝ որպես անպատասխանատվության արդյունք, որովհետև շատ հաճախ պաշտոնի առաջխաղացում են ունենում և այս կամ այն պաշտոնին են մնում՝ պայմանավորված քաղաքական ուժին ծառայելու իրենց ունակություններով և ամբոխահաճո հայտարարություներով։

«Վահան Քերոբյանը հավանաբար չի տեսել վիճակագրական այն տվյալները, որոնք ցույց են տալիս, թե կապիտալի ինչպիսի՞ արտահոսք է տեղի ունենում մեր երկրում։ Մեր երկրում գլոբալ ներդրումային ֆոնն էնպիսին չէ, ինչպիսին ներկայացնում են»,- ասաց Խաչատրյանը՝ հիշեցնելով, որպես ամենաթարմ օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ կատավողը, ինչը ևս չի կարող ներդրումային միջավայրի վրա դրական ազդել։

«Ի դեպ, դա միակ դեպքը չէ. մուրճի կիրառումն ու ներդրողներին ԱԱԾ աշխատակից կցելը, բիզնեսմենից հանցագործ կերպար ստանալը չի կարող օբյեկտիվորեն մեր միջազգային վարկանիշի վրա դրական ազդել ու ներդրողին գրավել։ Իսկ եթե ստացվի այնպես, որ, օրինակ, Զանգեզուրի կոմբինատի՝ վարչապետի աշխատակազմին նվիրաբերված բաժնետոմսերի տերը դառնա, օրինակ, այլ գործարար, ապա դա լինելու է արդեն պարզ սեփականության վերաբաշխում։ Ի դեպ՝ բյուջեի քննարկումների ժամանակ խոսեցին, որ Դատախազության աշխատակիցների պարգևավճարների ու աշխատավարձերի ֆոնդը բարձրացնում են 120 տոկոսով, սա խոսում է այն մասին, որ իշխանությունն այդպես իր հավատարիմ մարդկանց բանակն է ստեղծում, որ քաղաքական ցանկացած որոշում դարձնի իրականություն»,- ասաց նա։

Կառլեն Խաչատրյանը նաև հատուկ ուշադրություն հրավիրեց Կառավարության պահուստային ֆոնդի կտրուկ ավելացման վրա։

«2022 թվականի պետական բյուջեով Կառավարության պահուստային ֆոնդն ավելացվում է 15 անգամ՝ 3.8 միլիարդ դրամից դառնալով 68 միլիարդ դրամ։ Որևէ հոդաբաշխ մեկնաբանություն չկա ավելացման պատճառի մասին, հետևաբար՝ ստացվում է, որ պահուստային ֆոնդը, առանց օրակարգում որպես զեկուցվող հարց ներառելու, իր հայեցողությամբ տնօրինելու է։ Պառլամենտական վերհսկողությունից պահուստային ֆոնդի հաշվետվողականությունը դուրս է, և Ազգային ժողովը չի իմանալու, թե ինչի՞ համար է ծախսվել այս գումարը, պե՞տք է, թե՞ ոչ։ Միանձնյա կոլեկտիվ նեղ խմբով որոշումներ կայացնելու համար են նման քայլի գնացել։ Համեմատության համար նշեմ, որ 2022 թվականի բյուջեով 34 միլիարդ դրամ ավելացել է ՊՆ-ի բյուջեն, իսկ 65 միլիարդ դրամով՝ Կառավարության պահուստային ֆոնդը»,- ասաց Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում