Պատրաստում են Փաշինյանի հեռացումը. դրսում սցենարներ են մշակում. Վիգեն Հակոբյան (տեսանյութ)
Փաշինյանը կարող է անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրել, որից հետո աշխարհաքաղաքական կենտրոնների համար իր կարևորությունը կարող է զրոյացվել, և այդ պարագայում այն իմունիտետը, որ ստացել է Փաշինյանը՝ կապված իր խոստումների հետ, կարող է չեզոքանալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ եթե Փաշինյանը ստորագրի ինչ-ինչ փաստաթղթեր, ապա կկորցնի ամբողջությամբ գեոքաղաքական կենտրոնների հետաքրքրություն և անմիջապես կթողնի պաշտոնը, կհեռանա. Փաշինյանի հեռացման համար պետք է լինեն նախադրյալներ նաև երկրի ներսում։
Ըստ քաղտեխնոլոգի, այդ մասին շատ լավ գիտակցում են, թե երկրի ներսում, թե դրսում եւ պատրաստվում են դրան, տարբեր սցենարներ են մշակվում, իսկ քաղաքական կուլիսներում դիտարկում են նաև թեկնածուների։
Բանախոսն անդրադարձել է նաև արդեն կայացած ՏԻՄ ընտրություններին, խոսել առաջիկա ընտրություններից, ինչպես նաև նշել ընդդիմության հայտարարած փողոցային պայքարի մեկնարկի առանձնահատկություններն ու հնարավոր զարգացումները։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ