Նիկոլ Փաշինյանը քաղաքական ստորագրության ծնունդ է. Հակոբյան (տեսանյութ)
«Կապիտուլյացիայի հաղթարշավը» թողարկմամբ քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը անդրադարձել է թեմային, թե ե՞րբ և ինչպե՞ս ծնվեց Նիկոլ Փաշինյան երեւույթը, ովքեր եւ ինչպես նպաստեցին նրա «կայացմանը»։
Քաղաքագետի կարծիքով, Նիկոլ Փաշինյան երևույթը մեր հավաքական կերպարի, մեր հավաքական քաղաքական ստորագրության ծնունդ է ։ Հակոբյանը վերհիշել է պատմության այն դրվագը, երբ բանակից ճողոպրած, առանց տանիքի ու ֆինանսական միջոցների ժուռնալիստիկայում հայտնված Փաշինյանը ցույց տվեց, որ մասնագիտությունն իր համար միայն քաղաքական և գործարար շրջանակներից շանտաժի միջոցով փող շորթելու միջոց էր։
«Շանտաժիստի քայլերին իշխական փողատերերը ու գործարարները կարող էին թե օրենքի շրջանակներում, թե զուտ տղամարդկային արժանապատվությամբ համարժեք պատասխան տալ, բայց ընտրել են նրան սնելու, կաշառելու ճանապարհը, ինչը ավելի է նրան լկտիացրել ու ճանապարհ հարթել դեպի իշխանություն»,- ասել է Հակոբյանը, հավելելով, որ Փաշինյանին հատկապես սնել ու տարածություն են տրամադրել այդ շրջանում գործող իշխանությունը՝ քաղաքական մեծամասնությունը։
Քաղաքագետը հիշեցրել է նաև թավշյա հեղափոխության անվան տակ իրականացված իշխանափոխությունը։ «Ինձ համար միանշանակ էր, որ եթե Սերժ Սարգսյանը 2018 թվականին երրորդ անգամ չառաջադրվեր պետության ղեկավարի թեկնածուի պաշտոնում, իշխանատենչ այս երևույթը չէր օգտագործի առիթը և չէր զավթի իշխանությունը։ Չեմ կարծում, որ իշխող քաղաքական ուժը հնարավորություն չուներ առաջադրելու այլ թեկնածու։ Այն, ինչ տեղի ունեցավ այս առաջադրման հետևանքով՝ խորքում ընդդեմ օրվա իշխանությունների ու ձևավորված համակարգին էր ուղղված»։
Քաղաքագետը հայտնել է, որ ռադիոտունը գրավելու փաստը այդպես էլ օրվա իշխանությունների կողմից բացատրության չարժանացավ, անհասկանալի է նաև, թե ինչու օրենքի շրջանակներում համարժեք գնահատական ու պատասխան չտվեցին ռադիոտունը զավթելու Նիկոլ Փաշինյանի քայլերին։
«Իշխանափոխությունը պարզ հեղաշրջում էր, որին ընդգրկված են եղել ինչպես գրանտային կազմակերպությունները, դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցները, այնպես էլ ուժային որոշ կառույցների որոշ ստորաբաժանումներ։ 2018-ին տեղի ունեցածը հեղաշրջում էր, ինչքը կարիք ունի մանրամասն վերլուծության»։
Նիկոլ Փաշինյանի վերջնական ծննդատունը, ըստ Հակոբյանի, դարձավ ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանը՝ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելով և ընտրելով։
Փաշինյանը՝ ընտրվելուց հետո իր վարքագծով գերազանցեց նախկիններին։ «Փաշինյանի իշխանության մնալը ամեն օր սպառնում է պետության անվտանգությանը, պետք է շուտ ազատել պետական համակարգը նրանից»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ