Դանակահարություն ռեստորանում ծննդյան հանդիսության ժամանակ. պատճառը հեռախոսով իրար նկարելն էր
Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 46-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ավտոտնակում աշխատելու ընթացքում բարձրությունից մետաղյա ամրանի վրա ընկնելու հետևանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ նախ պարզվեց, որ տղամարդու հայտնածն իրականության հետ կապ չուներ. նրան դանակահարել էին:
Այդ օրը ռեստորանում ծննդյան արարողություն էր, որի ժամանակ մասնակիցները բջջային հեռախոսով նկարել էին իրար: Հենց այդ հարցի շուրջ էլ ծագել էր վիճաբանություն, որը շարունակվել էր ռեստորանի դիմաց, որտեղ էլ տղամարդը դանակահարվել էր։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 28-ին 37-ամյա կասկածվողը ներկայացել է բաժին, խոստովանել ու ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը