85 օրից 54 օրն Արմեն Սարգսյանը Հայաստանում չի եղել. գտնվել է արտասահմանում՝ մոտ 7 երկրում
2021 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը 122 օր է, որոնցից աշխատանքային՝ 85 օր, այս 85 օրից 54 օրը Հանրապետության նախագահն անցկացրել է ոչ Հայաստանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Ազգաին ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այդ օրերին Արմեն Սարգսյանը գտնվել է արտասահմանում՝ մոտ 7 երկրում:
«Տեսեք, նախագահը պետական կարևորագույն ինստիտուտներից մեկն է ու, երբ այդ ինստիտուտի բոլոր ծախսերի մոտ 25-30 տոկոսը կազմում են միայն արտասահմանյան գործուղումների վրա ծախսերը, ինձ մոտ մի տեսակ թյուրըմբռնում է առաջանում՝ որքանո՞վ է այդ ինստիտուտը իր գործառույթներով զբաղվում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն էլ ասաց, թե վերլուծել՝ բյուջեով նախագահի աշխատակազմի համար նախատեսված այսքան տոկոսն օգտագործվում է գործուղումների համար, նման վերլուծություն չունեն:
«Ասել, թե արդյունավե՞տ է ՀՀ նախագահի՝ օրերս Գլազգո կատարած այցելության կամ՝ դրանից առաջ Իտալիա այցի ծախսերի արդյունավետությունը, մենք նման վերլուծություն չունենք, մենք ուղղակի փորձում ենք մեզ համար նախատեսված միջոցներով, ավելին չպահանջելով, կազմակերպել ՀՀ նախագահի բնականոն գործունեությունը», - ասաց Պողոսյանը:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը