Տաթևիկ Ռևազյանի բաց «արկածները» սոցցանցերում
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) շուրջ երեք տարի է` չունի մամուլի հարցերով պատասխանատու, և հաճախ դա է որպես պատճառ բերվում, որ ոլորտին վերաբերող հարցերին ո՛չ պատշաճ, և ո՛չ էլ ժամանակին են տրվում պատասխանները: Երբեմն անգամ հարցերը մնում են անպատասխան, ինչն էլ ՀՀ օրենքի խախտում է:
ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի հարցերով պատասխանատու չունենալուց բացի, ըստ ամենայնի, չունի նաև պետական պաշտոնյային հարիր պահվածք: Գուցե ունենար նման աշխատակից, որ կհուշեր, որ ամեն դեպքում սիրուն չէ բաց լուսանկարներ տեղադրել համացանցում՝ ի ցույց դնելով մարմինը: Եվ գուցե կհուշեր նաև, որ եթե պետական պաշտոնյան ունի այդքան ազատ ժամանակ, որ կարողանում է նման ակտիվություն ցուցաբերել համացանցում, ապա լավ կլիներ՝ դրա փոխարեն անպատասխան չթողնվեին լրագրողների հարցումները, ի վերջո, ինչ-որ բան արվեր Հայաստանը եվրոպական թռիչքային սև ցուցակից դուրս բերելու համար, ինչը տեղի ունեցավ հենց Տաթևիկ Ռևազյանի և իշխանության այլ ներկայացուցիչների ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում։
Եվ վերջապես, նման նկարներ սոցցանցերում տեղադրելու համար պետական պաշտոնյային աշխատանքից հեռացնելն անգամ նորմալ պետք է դիտվեր մեր երկրում: Սակայն, եթե ոլորտի ղեկավարին չեն հեռացրել ոլորտային լուրջ խնդիրներ թույլ տալու համար, ապա այս լուսանկարի համար դժվար էլ նրան ազատեն աշխատանքից:


















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան