Կրկին առանց մրցույթի, այս անգամ 141 միլիոն դրամ՝ արձան նորոգելու համար
Մեկ անձից գնումների ծավալը նվազեցնելու մասին խոստումներ տված, նախորդ բոլոր իշխանություններին մեկ անձից գնումներ կատարելու, բյուջեն թալանելու համար քննադատող թավշյա իշխանությունը շարունակում է ավելի մեծ թափով և հիմնականում մեկ անձից գնումներ իրականացնել։
Եթե տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու համար այս կամ այն ընկերությունից միլիոնավոր դրամների գնումներ էին կատարում՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը՝ գնման մրցույթ չհայտարարելու համար, ապա այս դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ են Հայաստանում մեկ անձից գնում կատարում անգամ արձանների հիմնանորոգման համար։
Հերթական միլիոնավոր դրամի մեկ անձից գնում կատարած գերատեսչությունն այս անգամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
Այս նախարարությունը 141 միլիոն դրամի գնում է կատարել «Մանուկյան Քնսթրաքշն» ՍՊԸ-ից՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղակայված «Ճանապարհաշինարարներ» արձանի վերականգնման համար։
Մեկ անձից գնումը կատարելու համար նախարարությունը հղում է կատարել Գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի առաջին կետին, այսինքն.
1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`
1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ։
Թե որն է այս ընկերության բացառիկ իրավունքը, 141 միլիոն դրամի գնում կատարած գերատեսչությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը, չի հիմնավորել։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը