Ջնջել է անցյալի էջը
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ չմնաց այդ պարզունակ եւ ոչ պատվաբեր գործիքը` քրեական հետապնդումներն իր քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու գայթակղությունից: Ինչո՞ւ է Հայաստանով մեկ ամենուր կիրառվում այդ տգեղ ու ամոթալի մեթոդը` մրցակիցներին ասպարեզից հեռացնելու համար մեղադրանք առաջադրելը, բռնել-բանտ նստեցնելը, հարազատների եւ մերձավորների դեմ հալածանքներ կիրառելը: Չէ՞ որ բանտում երկու տարի անցկացրած եւ քրեական-քաղաքական հետապնդումների ողջ արսենալն իր մաշկի վրա զգացած մարդը, թվում է, պետք է զերծ մնար այդ գործիքն ուրիշների վրա կիրառելուց:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հետապնդումների ու սահմանափակումների գործիքակազմ կիրառում մամուլի նկատմամբ, երբ ժամանակին իր մաշկի վրա է զգացել լրագրողին-խմբագրին զրպարտության համար դատելու, լրատվամիջոցի վրա մեծ տուգանքներ դնելու, զանազան տգեղ ու անթույլատրելի մեթոդներով, այդ թվում` հոգեբանական, ճնշումներ գործադրելու իշխանությունների քաղաքականությունը:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը միմյանց հակասող ու հերքող հայտարարություններ անում, դիմում մանիպուլյացիաների, մի քանի լարի վրա խաղում` փորձելով տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին բավարարել, մեղքը բարդում նախկինների, ընդդիմության, շարքային մարդկանց վրա կամ հասարակությունից թաքցնում տարրական ինֆորմացիան
: Չէ՞ որ ժամանակին ինքը բազմիցս մերժել է այդ ամենը` քննադատել իշխանություններին` ոչ թափանցիկ գործելաոճի ու կոմպլեմենտարիզմի համար, ազնվության եւ օրինականության կոչեր է արել, անարգանքի սյունին գամել այն պաշտոնյաներին, որոնք խաբում են, դեմագոգություն են անում, ժողովրդի մասին հոգ չեն տանում: Այս հարցերի պատասխանը թերեւս մեկն է` նա ջնջել է իր նախկին հիշողությունները եւ փակել անցյալի էջը:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
ԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստի
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը