Արագ քայլերով դեպի Երևան. Մհեր Արմենիան ոտքով Շուռնուխից հասել է Ջերմուկ
«Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ, երգիչ Մհեր Արմենիան շարունակում է համազգային շարժումը։ Քայլերթով Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղից ոտքով, երբեմն մեքենայով հասել է Վայոց Ձորի մարզ՝ Ջերմուկ քաղաք ու լուսանկար հրապարակել։
Մհեր Մեսրոպյանը գիշերել է Վայոց Ձորի Սարավան գյուղում, ապա քայլերթը շարունակել։ Մհեր Արմենիայի հետ քայլում է նաև կուսկացության անդամներից Ռոման Նազարյանը, իսկ նրանց մեքենայով ուղեկցում է գաղափարակիցներից մեկը։
Կուսակցության անդամները անցել են մոտ 128 կմ ճանապարհ՝ չորս օրում։
«Ազգի ձայն»-ը հայտարարել է համազգային շարժման մասին, որ Շուռնուխից ոտքով գալու են Երևան։ Երգիչը Շուռնուխից Որոտան տանող ճանապարհն անցել է մեքենայով՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Նա հավաստիացրել է, որ դրանից հետո քայլել են ոտքով։
Ըստ Մհեր Արմենիայի, ճանապարհին հանդիպել են քաղաքացիներին, որոնք դժգոհ են կառավարության գործունեությունից, նաև դեմ են, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրի նոր փաստաթուղթ։ Բնակիչները, ըստ Մհեր Մեսրոպյանի, ողջունում են նոր շարժումը։
«Ազգի ձայն»-ը նոյեմբերի 7-ին նախատեսում է լինել Հանրապետության հրապարակում, թույլ չեն տալու նոր փաստաթղթի ստորագրություն, կոմունիկացիաների ապաշրջափակում։
«Առաջինը իրենք պետք է վերադարձնեն գերիներին։ Ինչպե՞ս կարելի է քննարկել նոր փաստաթուղթ, երբ դատում են մեր գերիներին»,-ուղիղ եթերում ասել է երգիչը։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան