Սեյրան Օհանյան. ՌԴ դեսպանը հայտարարել է, որ լիարժեք տեղեկատվություն չունի եռակողմ հայտարարության ստորագրման մասին
«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Բացի այդ, ինչպես նշեց Օհանյանը, առանձին հանդիպումներ դրանից առաջ եւս եղել են:
«Մենք դեսպանի հետ քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ներկայացրել մեր տեսակետները առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննարկեցինք նաեւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդգծեցինք հայ-ռուսական համագործակցության կարեւորությունը։ Խոսեցինք նաեւ միացյալ զորախմբի մասին։ Կան այլ հարցեր, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Իսկ եռակողմ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին հարցին դեսպան Կոպիրկինը պատասխանել է, որ լիարժեք տեղեկատվություն չունի։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան