ՔՊ-ական Վահան Կոստանյանը ազատվել է զինծառայությունից
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար Վահան Կոստանյանը, որն այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Երեք տարի գիտությամբ չզբաղվելուց հետո մայիսին դիմումով դուրս է գրվել ասպիրանտուրայից: Ես նախարարությանը հարց էի ուղղել, թե արդյոք այս տարվա ամառային զորակոչին Կոստանյանը զորակոչվել է Զինված ուժեր, որովհետև հիմա արդեն աշխատում է որպես ԱԳ նախարարի խորհրդական, ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով: Մանրամասները չգիտեմ` ինչ պատճառով, բայց Վահան Կոստանյանն ազատվել է զինծառայությունից»,- երեկ՝ ԱԺ-ում, դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընթերցելով ՊՆ-ին ուղղված իր գրության պատասխանը:
Կոստանյանը հիվանդության հիմքով է ազատվել զինծառայությունից, փոխնախարար Սարգսյանն էլ ասաց, որ Մանուկյանին ՊՆ-ից ուղարկված պատասխանում հղում է արվել համապատասխան իրավական ակտերին՝ այդ թվում «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության» մասին օրենքներին,-արձագաքեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկը:
«Այն հիմքերը, որոնցով նա ազատվել է զինծառայությունից, գիտի ինքն ու այդ որոշումն ընդունած մարմինը: Որքանով տեղյակ եմ՝ իր թույլտվության դեպքում, եթե Դուք դիմեք՝ որպես երրորդ անձ, կարող եք ծանոթանալ ազատման հիմքերին, եթե ցանկանաք»,- նշեց փոխնախարար Արման Սարգսյանը:
Կոստանյանն առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից 2018-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր՝ գիտությամբ զբաղվելու համար մասնագիտական հանձնաժողով դիմելու եւ ակադեմիական տարկետում ստանալու նպատակով, կառավարությունն էլ հուլիսի 19-ին 42 քաղաքացու, այդ թվում՝ Վահան Կոստանյանին, տարկետման իրավունք էր տվել: Օգոստոսի 14-ին նշանակվել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, այնուհետև Արարատ Միրզոյանի` ԱԺ նախագահ նշանակվելուց հետո նախ նրա օգնական, ապա` խորհրդական:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան