Որոշումը հիմնավոր է եղել, բոլոր գործոնները հաշվի են առնվել. ԱԽ քարտուղարը՝ Սյունիքից զորքերը հետ քաշելու մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո հաստատեց տեղեկությունը, որ առանց ԱԽ նիստ հրավիրվելու է որոշում կայացվել դեկտեմբերի 18-ին Սյունիքից զորքերը հետ քաշել, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պնդել էր, որ Սյունիքում զորքերը հետ քաշելու պատասխանատուն ինքն է, որոշումը կայացրել է միանձնյա և ԱԽ նիստ չի հրավիրել, սակայն եղել է քննարկում։
«Վարչապետի որոշումը քննարկումների արդյունքում է կայացվել։ Առանձին դրա մասով ԱԽ նիստ չի եղել, բայց բնականաբար, ԱԽ անդամները մասնակցել են այդ քննարկումներին»։
Գրիգորյանը նշեց, որ երկար քննարկումներից հետո է որոշումը կայացվել, կան ռազմական գաղտնիքներ ու չբացահայտեց, թե ինչո՞ւ է որոշվել Սյունիքից հետ քաշվել 25 կմ-ով, վստահեցնելով, որ հիմնավոր է։
«Չեմ կարող մանրամասներ ներկայացնել, բայց հիմնավոր է եղել այդ որոշումը։ Բոլոր գործոնները հաշվի առնելով է այդ որոշումը կայացվել։ Այդ որոշման քննարկմանը մասնակցել է և՛ ՊՆ-ն և ԳՇ-ն, եզրահանգումը հիմնված է եղել բազմակողմանի քննարկման արդյունքում»։
Հիշեցնենք, որ Խորհդրարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միանձնյա որոշում կայացրել։ Իսկ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունից դեկտեմբերին ցուցում է եղել զիջել տարածքները և ՀՀ ԶՈՒ-երը 25 կմ հետ են քաշվել։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան