Արթիկի գործող քաղաքապետը Փաշինյանի հետ որևէ առնչություն ունենալ չի ցանկացել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, գործող իշխանությունների վիճակը, շատ մեղմ ասած, այնքան էլ լավ չէ մի շարք համայնքներում՝ կապված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ: Որոշ տեղերում նրանք այդպես էլ «մրցակցային» թեկնածու չեն գտնում, որոշ տեղերում հենց սկզբից ակնհայտ պարտված են, որոշ տեղերում էլ քննարկվող թեկնածուները հրաժարվում են ճանապարհ անցնել Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի հետ: Վերջինների թվում է նաև Արթիկը:
Նախորդ համարներից մեկում «Փաստը» գրել էր, որ իշխանությունները, տեսնելով, թե ինչպես պարտվեցին Գյումրիում և Գորիսում, Արթիկում փորձում են ոչ թե միանգամից կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, այլ առաջնորդվել «ցանցային» մեթոդով։ Նշել էինք նաև, որ թեկնածուներից առաջինն Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանն է։ Երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ իրենց ցուցակը գլխավորելու է Անան Ոսկանյանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Վարագյանը հրաժարվել է գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, այսինքն՝ դառնալ Արթիկի քաղաքապետի՝ «փաշինյանական» թեկնածու:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա ասել է, որ ցանկություն չունի որևէ առնչություն ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի դեռ մեր տղաները, այդ թվում՝ արթիկցի, գերեվարված են մնում Ադրբեջանում: Մխիթար Վարագյանը, մեր տեղեկություններով, կմասնակցի Արթիկի ավագանու ընտրություններին, սակայն առանձին դաշինքով, որի ստեղծման ուղղությամբ ներկայումս բանակցություններ են տարվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան