Յոթ ամիս աջակցություն չենք ստացել, թեկուզ մի օճառ. Քնելուց առաջ չե՞ն մտածում, որ տեղահանված երեխեքը սոված են. Հադրութցի (տեսանյութ)
Հադրութից տեղահանված Գալյա Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տանը 9 շունչ է պահում պատերազմի ավարտից հետո, սակայն առանց պետության աջակցության։ Վերջինս նշեց, որ երեք հարկանի տունը ու նոր գնած մեքենան իրենց հայրենիքը հանձնելուց հետո մնաց ադրբեջանցիներին ու մինչև օրս փոխհատուցում չի ստացել։ Այսօր ստիպված է ապրել հարևանների ու բարեկամների կողմից տրվող աջակցությամբ։
«Մենք յոթ ամիս աջակցություն չեն ստացել, ոչ մի բան, թեկուզ պառաշոկ, թեկուզ օճառ։ ՄԱԿ-ից եկել են օգնել, որ Աշտարակում տուն վարձենք։ Ամեն ինչ անում եմ, որ երեխեքիս յոլա տանեմ, 9 հատ տուն ենք փոխել։ Հիմա էդքան տուժված, տանջված ենք, հիմա մեզ ինչի չեն ճանաչում, որ մենք բոմժի ապրելակորպով ենք ապրում, ինչի՞ համար չեն ճանաչում, որ փախստական ենք։ 68 հազարները ու 30 հազարները կտրեցին մեզնից։ Հարուստը ի՞նչ ա իմանում, թե քյասիբի փորը ի՞նչ կա։ Որ պառկում են քնելու, չեն ասում, թե էս ղարաբաղցի երեխեքը սովա՞ծ են, տկլո՞ր են։
Հայրապետյանը նշեց, որ ընտանիքում որևէ մեկը չի աշխատում, պահում են չորս թոռներին, հույսը միայն ամուսնու թոշակն է։
«Ֆրանսիայից, Գերմանիայից եկել են, ասում են էդքան փող են ուղարկել, ուր ա էդ փողերը, ո՞վ ա ուտում, որ մենք չենք տեսնում՝ մեր քյոռփեքին յոլա տանենք։ Ինչքան կերել կշտացել են՝ ամոթ»։
Հիշեցնենք, որ Արցախից տեղահանված բնակիչները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Բողոքի ակցիա են իրականացնում, որին մասնակցելու են տարբեր բնակավայրերից տեղահանված արցախցիներ։ Արդեն շուրջ մեկ տարի պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածները չունեն ոչ մշտական բնակության վայր, ոչ էլ կարգավիճակ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ