«Իշխող քաղաքական ուժը չունի անհրաժեշտ հասունություն»՝ Վիգեն Խաչատրյանը իշխանության մասին այ սա է ասել. Հայկ Մամիջանյան
Խորհրդարանն այսօր հաստատեց ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամ ունենալու հարցը:
Հարցի հիմնական զեկուցող՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը եզրափակիչ ելույթում նաև անդրադարձավ երեկ ԱԺ-ում հենց այս հարցի քննարկման ժամանակ կատարված իրադարձությանը, երբ իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն արձագանքելու ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ուժայիններին դահլիճ հրավիրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին ԱԺ ամբիոնի մոտից հեռացնելու:
«Ես ուզում եմ պարոն Ռուբինյանին և քաղաքական մեծամասնությանը որոշակի ինֆորմացիա փոխանցել: Պարոն Խաչատրյանը կարծես որոշել էր երեկ կասկածի տակ դնել՝ ես իրավունք ունե՞մ որոշ բառեր օգտագործելու, թե՝ չունեմ: Նախ, պարոն Խաչատրյան, Ձեզ տեղեկացնեմ, որ որպես ԱԺ պատգամավոր ես ցանկացած հայտարարության իրավունք ունեմ և խոսում եմ իմ խղճի և մտքի կամոք:
Իսկ ձեզ, հարգելի գործընկերներ և պարոն Ռուբինյան, որ այդպես անձնազոհաբար պատրաստ էր նաև անվտանգության ներգրավմամբ պաշտպանել պարոն Խաչատրյանի պատիվը, թեպետ պարոն Մանուկյանի խոսքի հետ կապված կարծում եմ՝ որևէ խնդիր չկար, Արցախ ուրացողը չի կարող դավաճան չանվանվել, ուղղակի ուզում եմ մեջբերել Վիգեն Խաչատրյանի այս տարվա փետրվարի 9-ին, եթե չեմ սխալվում, Factor-ի եթերում արած հայտարարությունը՝ «Իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն», այ սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին, հարգելի գործընկերներ, և այդ անձին դուք երեկ անվտանգության ներգրավմամբ պաշտպանում էիք»,-ԱԺ ամբիոնից ասաց Հայկ Մամիջանյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ