Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է
«Փաստ» օրաթերթը գրում է․ Առողջապահության նախարարությունը անընդհատ կոչ է անում պատվաստվել, իրականացվում են պարտադրանքի միջոցներ, մարդկանց ստիպում են, որպես այլընտրանք, 14 օրը մեկ ՊՇՌ տեստ ներկայացնել աշխատավայր, խոսվում է, որ այդ ժամկետը կարող է կրճատվել, լուրեր կան, որ այլ սահմանափակումներ են մտցվելու: Այո, քովիդի դեմ պայքարում առ այսօր գիտությունը այլ բան չի առաջարկում, քան պատվաստումն է, այստեղ քննարկելու բան չկա: Բայց ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացը խթանելու, առավել ևս՝ կազմակերպելու առումով: Բացարձակ ոչինչ:
Նույնիսկ բացօթյա «ակցիաները», տոմսերի անհեթեթ խաղարկությունները ոչինչ չեն տալիս: Բանն այն է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է հատկապես պոլիկլինիկաներում, նաև այլ բուժհաստատություններում, այլ կերպ դժվար է որակել, քան խայտառակություն: Մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել, ընդ որում, «իրար գլխի» խմբված, որպեսզի կարողանան պատվաստվել: Ավելին, որոշ պոլիկլինիկաներում մարդիկ սպասում են դրսում, այնինչ արդեն բավականին ցուրտ է: «Փաստի» լրագրողը զանգահարեց մի քանի պոլիկլինիկա՝ փորձելով հասկանալ՝ կարո՞ղ է հերթագրվել պատվաստման համար, կա՞, արդյոք, նման համակարգ՝ օնլայն կամ հեռախոսազանգով:
Պատասխանեցին, որ հերթագրում չկա, ուղղակի պետք է մոտենալ և հերթ կանգնել: Ընդ որում, հատուկ շեշտեցին՝ «կենդանի հերթ»: Ստացվում է, որ մարդը պետք է աշխատանքից, դասերից կտրվի, ժամերով հերթ կանգնի պատվաստման համար: Ի դեպ, հետաքրքիր է՝ առողջապահության նախարարությունը ուսումնասիրե՞լ է, թե մեր քաղաքացիներից քանիսը առ այսօր չեն պատվաստվել նման անկազմակերպվածության ու քաոսի պատճառով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան