Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում․ Արթուր Սարգսյան
«Էն խոստումները, որ տվել եմ իմ հայրենակցներին, վստահեցնում եմ այդ ամենը կիրականացվի»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանքից վերջերս է ազատ արձակվել և ստանձնել պատգամավորի իր լիազորությունները։
ՏԻՄ ընտրությունների, և հատկապես Գորիսում և Մեղրիում տեղիունեցած ընտրությունների արդյունքների մասին հարցին ի պատասխան, Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ համապետական ընտրություններն ու ՏԻմ ընտրություններն էապես տարբերվում են , այլ բնույթի են։ Կապանում նախատեսվող ընտրությունների վերաբերյալ , բանախոսն ասաց, որ թեկնածուներից Գևորգ Փարսյանն իր ընկերն է և ինքը սատարում է Գևորգ Փարսյանին։
Լրագրողի հարցին ի պատասխան, Արթուր Սարգսյանը նշեց, որ Սյունիքի համայնքների ղեկավարներով դեմ են եղել իշխանություններին՝ Սյունիքի սահմանների անվտանգութան հետ կապված խնդիրներով։ Ըստ նրա նր այդ խնդիրներից ոչինչ չի լուծվել։
«Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում, Սև լճից վերև՝ Իշխանասարի հատվածում ։ Մենք ասել ենք՝ այս խնդիրները պետք է լուծվեն, որ մայիսի 12-ից այս իրավիճակը չունենայինք, որ թուրքը քայլելով չգար, հասներ մեր հողի մեջ։ Եթե այդ խնդիրները ժամանակին` նոյեմբերի 9-ից հետո լուծած լինեին, ինչը մենք էինք պահանջում, մայիսի 12-ին թուրքը չէր գա, նստի մեր հողի մեջ և մինչև այսօր նստած է», - ասաց Արթուր Սարգսյանը։
Նա պատմեց նաև, թե դեկտեմբերի 17-ին Սյունիքի համայնքապետերին ինչ է հրահանգել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որից հետո էլ հայկական կողմը հետ է քաշվել իր դիրքերից, և դրանք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։
«ՊՆ Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին եկավ Գորիս և մեզ բոլորիս՝ համայնքի ղեկավարներին, հրավիրեց, ասաց՝ մինչև վաղը ժամը 5-ը ձեզ բոլորիդ ժամանակ՝ բոլոր տեղերից պետք է հետ գաք։ Մեզ մոտ մտահոգություն առաջացավ, քանի որ այն ժամանակ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն ասել էին, որ ով որտեղ կանգնած է, պետք է մնա այդտեղ։ Երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ մի տեղ նշված չէ, որ պետք է հետ քաշվեինք։ Նախարարին ինչ հարցնում էինք, ասում էր՝ ես տեղյակ չեմ, վաղը ժամը 5-ին բոլորդ պետք է հետ գաք։ Այդտեղից են առաջացել մեր մտահոգությունները։ Ես էլ այնտեղ հարց եմ տվել, ասել եմ՝ պարոն նախարար, եթե դուք չեք իմանում, կարո՞ղ է մեկ ամիս հետո գաք, մեզ հավաքեք, ասեք՝ Սիսիանն էլ է տված թուրքերին, հետ գնացեք», - մանրամասնեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ հրահանգից հետո հայկական կողմը 25 կմ հետ է քաշվել՝ Գորիսի և Կապանի հատվածում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...