Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ
Սյունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղից հունիսի 5-ից ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովերի համար ոչ մի փոխահատուցում չի տրվել, ոչ էլ կովերն են վերադարձվել: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում Կութ գյուղի ղեկավար Սիմա Չիտչյանը:
«Գյուղացիները հիմա կարտոֆիլի բերքահավաքով են զբաղված, գնում են կողքի համայնքներ, կարտոֆիլ են հավաքում գումարով, ու դեռ սպասում են փոխհատուցման: Եթե փոխհատուցում չլինի, ինչո՞վ ապրեն. թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն: Մինչեւ հիմա մեր գյուղացիները անասնապահությամբ են զբաղվել, այլ գործ գյուղում չկա էլ, որ անեն, կարողանան ապրել»,- ասաց նա:
Նշենք, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած 80 կովը պատկանում էին 5 ընտանիքի:
Համայնքապետը նշեց, որ խոտհարքներից չեն կարողացել բավարար քանակությամբ անասնակեր բերել, արոտավայրեր էլ չեն եղել նորմալ, գյուղացիները աշնանը մորթել են անասունների մի մասը, որպեսզի կարողանան մի փոքր մասն էլ պահել. «1000-1100 դրամով ենք միսը ծախել: Ոնց ադրբեջանցիները հայտնվել են գյուղի մոտ մեր կյանքը դժվարացել է, չգիտեմ էլ հետոն ոնց է լինելու»:
Կութի համայնքապետը նշեց, որ այս պահին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ այդքան էլ չեն լսում:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն են եւ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան