Ինչպես է Արևմուտքը ստեղծել Պուտինի ամենավտանգավոր տարբերակը. CNN
CNN-ը հրապարակել է նյութ, որտեղ պնդում է, որ Արևմուտքն ինքն է ստեղծել «Պուտինի ամենավտանգավոր տարբերակը»։
Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին տարիներին պուտինյան Ռուսաստանը մշտական խնդիր է Արևմուտքի համար։ Ըստ հեղինակի՝ այս մտահոգություններն անհիմն չեն։ Անհերքելի է, որ Պուտինի և նախագահի մերձավոր շրջապատում այս ընթացքում աճել է ինքնավստահությունը: Եվ այժմ Կրեմլը Արևմուտքի հավանության կարիքը չունի, և դրա պատճառով Մոսկվայի ռազմատենչությունը մեծանում է։
Հեղինակը գրում է, որ վերջին շաբաթներին աշխարհին հիշեցրել են Ռուսաստանի ինքնավստահության մասին։ Գազի գներն այժմ բարձրանում են ամբողջ Եվրոպայում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խզում է ՆԱՏՕ-ի հետ վերջին թույլ դիվանագիտական հարաբերությունները: Նյութի հեղինակը կարծում է, որ արևմտյան քաղաքական գործիչները սխալ են հասկացել Պուտինին և անտեսել են իր տրամադրության տակ գտնվող զենքն օգտագործելու նրա պատրաստակամությունը:
«Համաեվրոպական էներգետիկ ճգնաժամը բացահայտեց մի շատ հզոր գործիք, որը Ռուսաստանին լծակներ է տալիս Եվրոպայի հետ հարաբերություններում՝ նրա գազի պաշարները»,- ասվում է նյութում։ Այժմ Եվրոպայում շատերը գիտակցել են ռուսական գազից կախվածության ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։
Միաժամանակ CNN-ը հիշեցնում է, որ Պուտինը Եվրոպային գազի մատակարարումների ավելացումը կապում է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկման հաստատման հետ։
Նաև նյութի հեղինակը մեջբերում է Էստոնիայի պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, մարշալ Ռիհո Տերասի մեկնաբանությունը, որում նա ՌԴ նախագահին համեմատել է «փողոցային մարտիկի» հետ։ Ըստ Տերասի՝ Պուտինն ուժեղանում է այն ժամանակ, երբ Արևմուտքը արհամարհական կամ ագրեսիվ է նրա նկատմամբ։ Արդյունքում ստացվում է, որ Արևմուտքը փորձում է սահել չմուշկներով, իսկ Պուտինն արդեն հոկեյ է խաղում, ասել է Տերասը։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...