Արարատի քաղաքապետի ԺՊ է նշանակվել մի մարդ, ում Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրում էր հանցավոր արաքների մեջ. մահացածի դուստր
Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել 66-ամյա Ասլան Ավետիսյանը, ում տարիներ առաջ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրում էր աշխատողին ծեծելու եւ նվաստացնելու մեջ, որից հետո այդ աշխատակցին գտել էին ծառից կախված:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց տարիներ առաջ ծառից կախված հայտնաբերված Գյանջիրով Հովհանյանի դուստրը` Գայանե Հովհանյանը:
«Այս մարդը հանցագործ է, նա հայտնի է Մարտի 1-ի գործով որպես Նիկոլի թիմակից, դատապարտվել է եւ պատիժը կրել է, և տարիներ հետո Նիկոլի գալու պես արդարացվեց: Դրան հաջորդեց այն, որ ըստ ոստիկանության` նույնն Ասլանը` տարիներ առաջ Վեդու կամրջի վրա կրակել է ոստիկանության աշխատակցի վրա և մի գիշերում փակել գործը իր համար որդեգրած արհեստավարժությամբ:
Որից հետո հաջորդել է իմ հոր Գյանջիրով Հովհանյանի սպանությունը` որի մասով դեռ բողոքներ կան և դատաքննության փուլում է և Արտաշատի նստավայրում և Երևան քաղաքի Կենտրոնի նստավայրում: Խոսակցություններ կան որ այս գործը նույնպես կկարգավորվի և Նիկոլը ուղիղ կապի մեջ է ԲԴԽ-ի նախագահ Գագիկ Ջանգիրյանի հետ»,- ասաց Գայանեն:
Մահացածի դուստրը Գայանեն հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ Փաշինյանը դեռ ընդդիմադիր էր, ա ԱԺ ամբիոից խոսել է այս գործի մասին եւ մատնացույց արել իրավապահների անգործությունը այս գործով, իսկ այսօր դեռ գործը չբացահայտված գործի հետ ուղիղ կապ ունեցող անձաց իր թիմի մեջ է ներառել եւ բարձր պաշտոնների է նշանակում:
«Հասարակության համար վտանգ ներկայացնողին նշանակում են քաղաքապետի պաշտոնակատար»,- հավելեց նա:
Նշենք, որ 8 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել Ասլան Ավետիսյանի որդուն` Նարեկ Ավետիսյանին:Մյուս որդին` Հովհաննես Ավետիսյանը գործով կարգավիճակ չունի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ