Ո՞վ է կարդացել Սիրադեղյանի կտակը
Վանո Սիրադեղյանի մահվանից հետո գուշակություններ են արվում մեծանուն գրողի եւ քաղաքական գործչի ենթադրյալ կտակի մասին։ Գուշակություններ, որոնք վերջին ճշմարտության հավակնություն ունեն։ Դրանք մեկընդմիշտ հերքելու համար Ալիք Մեդիան հրապարակում է Սիրադեղյանի կնոջ՝ Ռուզան Տոնոյանի մտահոգությունն ու հորդորը։
«Այս օրերին մամուլում եւ սոցցանցերում զանազան իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերջին կամքի արտահայտության, ինչ-ինչ փաստաթղթերի գոյության մասին’ մոլորության մեջ գցելով հանրությանը, մերձավորներին, ընտանիքի անդամներին։
Եթե մարդիկ կան, որ ինչ-որ ինֆորմացիայի են տիրապետում, էական չէ ճիշտ կամ սխալ, ապա իրավունք չունեն գործելու ընտանիքի թիկունքում։
Որոշ մարդիկ ինչ-որ կտակներից են խոսում:
Մի կողմ թողնենք խնդրի բարոյական կողմը, հարց է առաջանում, իրենց անունը կա՞ր այդ կտակում։
Չեմ զարմանա, եթե առաջիկայում վեպեր գրվեն եւ վերագրվեն Վանո Սիրադեղյանին, այնպես ինչպես որ մինչ այդ իրեն են վերագրել բազմաթիվ հերյուրանքներ եւ հորինվածքներ։
Հորդորում եմ հարգել Վանո Սիրադեղյանի արտաքսյալ կյանքի, մահվան փաստերի եւ հանգամանքների, դրանց վերաբերող փաստաթղթերի մասին բացառապես ստույգ տեղեկություն հրապարակելու մեր իրավունքը»։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան