Մեղրիում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն նախկինում ՔՊ-ի հետ է համագործակցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեղրիում առավելագույն ձայներ ստացած թեկնածու Բագրատ Զաքարյանը, որ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն է ներկայացնում, նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ է համագործակցել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընտրությունների ժամանակ նա անգամ ՔՊ շտաբի պետ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով իշխանության ու Զաքարյանի ջրերը մի առվով չեն հոսել, եւ նա միացել է Արամ Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Զաքարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն է ավարտել, աշխատել ԱԻՆ-ում ու մաքսային համակարգում: Եվ ինչպես բոլոր կայացած անձանց դեպքում, իշխող ՔՊ-ն նրան նույնպես որոշ ժամանակ անց չի հանդուրժել:
«Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցելու փաստը Զաքարյանը չբացառեց մեզ հետ զրույցում: «Այս պահին քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- նշեց նա՝ այդպես էլ չհերքելով, որ իշխանության հետ ինչ-որ ժամանակ հարաբերություններ է ունեցել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ Զաքարյանը նախկինում կարող է համգործակցած լինի իրենց հետ:
«Համենայնդեպս, նրա անունը ծանոթ է,- ասում է ու հավելում։- Քաղաքական գործընթացների ժամանակ երբեմն-երբեմն նեղացվածության դեպքեր լինում են, առաձին անհատներ, գործընկերներ չեն հասկանում միմյանց: Կարող է եւ այդպես է, չեմ կարող ասել, բայց կոնկրետ ես այդքան էլ ընկճված չեմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը Մեղրիում հաղթանակ է տոնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը