Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ

Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
Հայաստան

Պատգամավոր Փաշինյանը միտինգ էր անում թանկացման դեմ, վարչապետ Փաշինյանն ամեն ինչ թանկացնում է

Նիկոլը երբ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի դերն էր խաղում, քարուքանդ էր անում, երբ խոսք էր գնում գազի ու ջրի թանկացման մասին։ Հիմա նրա օրոք ջուրը 25 տոկոսով թանկացնելու հայտ է ներկայացվել, գազը ասում են թանկանում է 30 տոկոսով, ու մարդը լուռ է։

 2018 թվականի ձմռանը՝ հեղաշրջումից մի երկու ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը միտինգ էին անում ընդդեմ գնաճի։ Շառլ Ազնավուրի հրապարակում էր։ Մի հատ քնձռոտ ջորի էին բերել, խոդի չէր ընկնում, ասում էին՝ սա մեր տնտեսության վիճակն է։ Նիկոլը միտինգ էր անում 4-5 տոկոս գնաճի պատճառով։ Գնաճը հիմա կլինի երկնիշ, ի՞նչ է ասում Նիկոլը։ Իր օրոք 50 տոկոսի է հասնում սննդամթերքի գնաճը։ Իսկ Նիկոլի ծախսերը 100 տոոկոսով պետության վրա է՝ մեզ վրա է։ Այսինքն, եթե հիմա ինքը սև իկրայի փող ունի, ուրեմն ամեն ինչ նորմալ է՞։ Գիտեք նա հենց նաև գնաճի թեման շահարկելով՝ իշխանությունը զավթեց, բայց անմիջապես մոռացավ, որ ինքը ցույց էր անում գնաճի դեմ։

Հիմա Նիկոլը իր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի բերանով ասում է՝ պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից։ Նախ եթե քաղաքացին Քերոբյանի պես ոչ թե 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում, այլ 36 հազար դրամ թոշակ, չի կարող խուճապահար չլինել։ Բայց հարցն այն է, որ դա ինչ-որ մի ամիս չէ։ Արդեն երկու տարի է՝ կտրուկ գնաճի պայմաններում ենք ապրում։

Հենց այսօր հայտարարվեց, որ ջրի գինը դառնում է առնվազն 200 դրամ, ու 10 տարի չի իջնի։ Այո, հունվարի 1-ից ջուրը թանկանում է ու տարիներ շարունակ թանկ եք վճարելու։ Խոսակցություններն արդեն գնալով շատանում են, որ թանկանում է նաև գազը։ Անգամ 30 տոկոսի խոսակցություն կա։ Բանակցում են փոխվարչապետի մակարդակով, բայց քանի որ մենք սրանց բանակցային խելքից տեղյակ ենք, վստահ կարող ենք ասել, որ գազն էլ կթանկանա, լույսն էլ։ Նիկոլը խոստանում էր, որ ջուրը չի թանկանա, երկու ամսից թանկանում է։ Էդ նախկինների ժամանակ 43 դրամով միանգամից ջուրը թանկացնելու հայտ եղե՞լ է։

Մի ապուշ ձևակերպում կա՝ անապահովների համար չի թանկանա։ Բայց դուք այնպես եք հերն անիծել երկրի, որ միջին խավն արդեն դառնում է աղքատ։ Ես պետք է վճարեմ թանկացված գնով, բայց ՔՊ-ական պատգամավորները պետք է վճարեն էժան, ինչի՞, որովհետև նրանք կարողացել են թուղթ տանել, որ բնակարանի վարձ ստանան, ուրեմն թուղթ կտանեն նաև, որ նպաստ ստանան ու արտոնություններից օգտվեն։

Նիկոլը երբ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի դերն էր խաղում, քարուքանդ էր անում, երբ խոսք էր գնում գազի ու ջրի թանկացման մասին։ Հիմա նրա օրոք ջուրը 25 տոկոսով թանկացնելու հայտ է ներկայացվել, գազը ասում են թանկանում է 30 տոկոսով, ու մարդը լուռ է։

Ուզում եմ էլի անդրադառնալ էկոնոմիկայի նախարարին, որը ամպագոռգոռ խոսելու չեմպիոն է․ մարդը օգոստոսի 6-ին հայտարարում է․ վստահ եմ, որ շոտով կտեսնենք գների էական անկում։ Ո՞ւր է։ Խոստացել ես, տեր կանգնի։ Վերջ ի վերջո, իր խոսքերի համար էս պետության մեջ որևէ պաշտոնյա պիտի՞ պատասխան տա, թե չէ՝ կլինի վարչապետ, թե փոխնախարար։ Ասացեք ապրանք, որը էժանացել է։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ելույթ էր ունենում ու ասում էր՝ ո՞նց ապրեն մարդիկ, հետո քմծիծաղ էր տալիս՝ միս չկա, խառը կանաչի կերեք։ Նիկոլի օրոք էդ խառը կանաչին էլ 60 տոկոսով է թանկացել։ Ի՞նչ ուտեն մարդիկ։

Քա՞նի ապրանքի անուն տամ, որ երկնիշ գնաճ է՝ 60 տոկոսով ձեթը, 40 տոկոսով շաքարավազը, 12 տոկոսով միրգը, կաթնամթերքը, խմիչքը, ամեն ինչ։ Գնացել ենք գյուղ նկարահանման, մարդը բացում ա սառնարանն ու ասում՝ ախպեր ջան, տես, հսկա սառնարան է, Նիկոլի գալուց հետո մենակ ջուր ենք դնում։

Օրինակ՝ կարելի է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին, Անդրանիկ Քոչարյանին, Շիշ բռնողին, Ալենին, Նիկոլին, աներձագին զրկել ապրուստի բոլոր միջոցներից, ամսական վճարել 36 հազար դրամ թոշակ ու ասել՝ դե էսպես երեք ամիս ապրի։ Սրանք մարդկանց եկամուտը բարձրացնելու վերաբերյալ ոչ մի քայլ չեն անում ու ասում են՝ մեկ է՝ մենք շատ ենք։ Ժողովուրդ, մտել են քո գրպանը ու խոսում են քո անունից։ Ու ինչքան ձախողում են, ինչքան վատ են աշխատում, այնքան իրենք ավելի լավ պայմաններում են ապրում։

Ինձ հետաքրքրում է՝ դուք հիմա ավելի լավ եք ապրում, քան 2018 թվականի՞ն։ Վստահաբար չէ։ Բա ո՞րն է պատճառը, որ 2018 թվականին, դրանից առաջ վատ ապրելու համար բողոքի ցույց էիք անում, հիմա չեք անում։ Գուցե նրա համար, որ էն ժամանակ կար Նիկոլ Փաշինյան, որը ամեն մի առիթ օգտագործում էր փողոց փակելու, ելույթ ունենալու ու իշխանության դեմ տրամադրելու համա՞ր։

Ուզում եմ վստահ իմանաք, որ ամեն ինչ ավելի է թանկանալու, սկսած գյուղմթերքից։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Նիկոլի թեթև ձեռքերով հողերը հանձնվում է, իսկ սահմանամերձ շրջաններում մարդիկ չեն ուզում հող մշակել թշնամու նշանառության տակ։ Մարդիկ անասուններին մորթել են։ Ամեն ինչ թանկանում է, որովհետև ներդրողները փախչում են, տեղական արտադրողները գոտիները սեղմում են։

Ես կուզենամ հանդիպել էն տատիկին, որ ասում էր՝ ավելի լավ է հացը դառնա 1000 դրամ, բայց Նիկոլը մնա իշխանության, ուզում եմ հանդիպել ու տեսնել էսօր կուշտ հաց կերել է՞։ Ես ուզում եմ հանդիպել էն պապիկին, որ չագուչ էր Նիկոլին նվիրում ու տեսնեմ իր աշխատավարձը աներձագ Հրաչի չափ է դարձե՞լ։ Ուզում եմ հարցնել՝ ժողովուրդ, դուք փող կարողանո՞ւմ եք տնտեսել, թե՞ ամեն ինչ գնում է սննդի վրա։ Ժողովուրդ գո՞հ եք ձեր ընտրությունից։

Կարճ ասած՝ Այս իշխանությունը բոլոր հնարավոր ձևերով ձեզ վնասել է․ մեկին վնասել է պատերազմով, մյուսին վնասել է քրեական գործերով, երրորդին վնասում է գնաճով։ Չեք կարող գտնել մի մարդ, որը իշխանական համակարգից չէ, նրա ազգ-բարեկամներից չէ ու չի տուժել այս իշխանության ձեռքին։

Վատ է, դժգոհում եք, բայց դա պետք է միս ու արյուն ստանա, դժգոհությունը պետք է երևա հրապարակում, բողոքի ցույցով։ Քանի դեռ ոտքի չեք կանգնել, կշարունակեն քերթել ձեզ։