Անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երեւույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շարունակաբար տապակվելով Հայաստանի առկա խնդիրների մեջ՝ անուշադրության չմատնենք գլոբալ քաղաքական երեւույթները, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեզ վրա։
Խոսքը գնում է Թուրքիայի նախագահի այսօրվա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մասին աղմկահարույց հայտարարության եւ դրան հաջորդած ՌԴ ԱԳ նախարարի արձագանքի շուրջ։
Էրդողանի հայտարարության մասով.
1. Թուրքիան նոր խաղ է սկսում ռեգիոնալ գերտերությունից գլոբալ խաղացող ճանաչվելու համար։
2. Թուրքիան հարցականի տակ է դնում առկա միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը։
3. Թուրքիան փաստացի առաջարկում է վերանայել Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետեւանքները։
4. Թուրքիայի նախագահը ճշգրիտ ընտրել է իր հարձակման վայրը, հայտարարությունը անելով թերարժեքության բարդույթ ունեցող Աֆրիկա կատարած այցի ընթացքում։
Լավրովի պատասխանի մասին.
1. Ռուսաստանը կարծես թե չի բացառում ՄԱԿ-ի հնարավոր ռեֆորմի շուրջ նման քննարկումների ծավալումը, այն ուղղորդելով ԱԽ ոչ մշտական անդամների թիվը փոփոխելու հունով։
2. Ռուսաստանը Էրդողանի՝ մշտական անդամ հնգյակին խայթոցի էներգիան փորձում է տրանսֆորմացնել եւ ուղղել Արեւմուտքի դեմ։
3. Ռուսաստանի կոնստրուկտիվ արձագանքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային տեղի է ունենում Ալյանսի հետ հարաբերությունների աննախադեպ սրման ֆոնին։
4. Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ՄԱԿ-ի ռեֆորմը մի կողմից օրհասական է, մյուս կողմից Անվտանգության խորհրդի անդամների ընդլայնման հարցը, հատկապես՝ մշտական անդամների մասով, Պանդոռայի արկղ է, որից բացվելու դեպքում Թուրքիայից բացի վստահաբար դուրս կգան նաեւ Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան եւ այլն»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...