Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, շատ առումներով մնում է մշուշապատ: Խոսքը մասնավորաբար ծախսված գումարների մասին է: Ժամանակին «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել էին, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։ Միևնույն ժամանակ հավելել էին, որ «ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»: Մենք սեպտեմբերի 24-ին գրավոր հարցում ենք ուղարկել նաև Հանրապետության հրապարակում կայացած միջոցառման կազմակերպիչ «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ՝ խնդրելով պատասխանել, թե որքան գումար է ծախսվել, որտեղից են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև տրամադրել ծախսերի ամբողջական բացվածքը:
Օրենքով սահմանված ժամկետներում «Դոմինո փրոդաքշնից» այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել: Հետաքրքիր է՝ ի՞նչ է թաքցնում այս կազմակերպությունը, որ խուսափում է պատասխանել նշյալ հարցերին: Չէ՞ որ հենց թափանցիկության բացակայությունն է հանգեցնում կասկածների: Կարո՞ղ ենք մտածել, որ այնպիսի աղբյուրներից է եղել ֆինանսավորումը, որ հրապարակելը ձեռնտու չէ «Դոմինո փրոդաքշնին», գուցե թե՝ նաև կառավարությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը