Առուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկեվարել Գորիսը. Հայրապետյան
Առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ։ Նախաքննության մարմնի կողմից չի եղել որևէ միջնորդություն, որ Առուշ Առուշանյանի՝ որպես Գորիս համայնքի ղեկավար, լիազորությունները կասեցվեն կամ դադարեցվեն, այդ պատճառով Առուշ Առուշանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Հայրապետյանը նշեց, որ Առուշ Առուշանյանը կալանքի տակ գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավար, իսկ այս ավագանու ընտրություններում նա գլխավորում էր ավագանու ցուցակը:
«Եթե առաջնորդվեն ՏԻՄ մասին օրենքի դրույթներով, ապա Առուշանյանի բացակայության դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գործող ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը՝ մինչև Առուշանյանի՝ կալանավայրից դուրս գալը»,-ասաց նա:
Ամենայն հավանականությամբ, Առուշ Առուշանյանը կալանավայրից ինքնաբացարկի համապատասխան դիմում կներկայացնի՝ համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ և Առուշ Առուշանյանից հետո՝ երկրորդ համարից սկսած կձևավորվի ավագանին։
«Առուշ Առուշանյանը հիմա գտնվելու է կալանավայրում, բայց շարունակելու է ղեկավարել Գորիսը»,- նշեց Հայրապետյանը։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը