Մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են.պատգամավոր
ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ մեթոդներով է պատկերացնում իր գոյությունը և իշխանության երկարաձգումը:Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը արձանագրելով, որ երեկ ՏԻՄ ընտրությունների ընթացքում տիրում էր «տոտալ վախի մթնոլորտ ՝ ստի չափաբաժիններով համեմված».
«Ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են։ Բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակվել են դեպքեր, թե ինչպես են ՔՊ-ականները հենց փողոցում գումար բաժանում, ինչպես են իրենց մարզպետները օգնության և օժանդակության անվան տակ քաղաքացիներին ընտրություններից 1-2 օր առաջ տրամադրել գումարներ, ինչպես էին երեկ տեռորով փորձում վախեցնել բոլոր համայնքներում գործող ընդդիմադիրներին, ովքեր իրենցից ներկայացնում էին ուժ և կարող էին խնդիր ստեղծել իշխանության համար»,- ասաց պատգամավորը հավելեց որ իշխանությունն իր պահպանությունը տեսնում է միայն վախի մթնոլորտի ուժգնացմամբ, իսկ իրավապահները կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, որոնք կապ չունեն օրենքի հետ, պարզապես միտված են «Նիկոլի ցանկություններն իրականացնելուն»:
Աննա Մկրտչյանը միևնույն ժամանակ արձանագրեց, որ վախի մթնոլորտի ստեղծումը, սուտը և կեղծիքը շատ դեպքերում հակառակ ազդեցություննն են ունենում
«Ականատես եղանք փաստացի դիմադրության, այնտեղ, որտեղ իշխանությունը երեկ չի կարողացել հասնել իր ցանկացած հաջողությանը, դա պարզապես քաղաքացիների դիմադրության արդյունք է եղել, քանի որ իշխանության կողմից որևէ հնարավորություն բաց չի թողնվել՝ օգտագործելու բոլոր լծակները, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կարող են անել այն, ինչ ուզում են՝ անկախ օրենքից և օրինականությունից»,-ասաց պատգամավորը:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը