Վլադիկավկազի ուղղիչ գաղութում տեղի ունեցած անկարգություններին մոտ 200 բանտարկյալ է մասնակցել
Վլադիկավկազի ուղղիչ գաղութում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է մոտ 200 բանտարկյալ, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի քննչական կոմիտեի քննչական վարչությանը:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ ուժայինները ճնշել են Վլադիկավկազի №1 ուղղիչ գաղութի անկարգությունները, որտեղ մոտ 600 մարդ է գտնվում: Անկարգությունները կազմակերպել են գաղութի պատժախցում գտնվող երկու բանտարկյալներ:
Դաշնային քրեակատարողական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ Հյուսիսային Օսեթիայի №1 ուղղիչ գաղութում իրավիճակը կայունացել է, անկարգություններից հետեւանքով զոհեր չկան: Քննչական կոմիտեն հայտարարել է անկարգությունների փաստով քրեական գործ հարուցելու մասին:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հատուկջոկատայիններինները միջոցներ են ձեռնարկել կարգուկանոնը վերականգնելու համար, տուժածներ չկան:
«Այս պահին կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է», - ընդգծել է ՔԿՀ-ն:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...