Եթե չպատվաստվածների բուժումը դարձնեն վճարովի, մենք տնային մահեր ենք ունենալու․ Էդուարդ Հովհաննիսյան
Չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին նախագիծը համարում եմ մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում և հույս ունեմ, որ այն ի վերջո, չի ընդունվի: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Նշենք, որ օրեր առաջ առողջապահության նախարարի խոսնակն էր լրատվամիջոցի հետ զրույցում ասել, որ չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի՝ արժենալով շուրջ 800 հազար դրամ։
Մեր զրուցակցի խոսքով՝ սա անհասկանալի որոշում է, որն արդեն մոտենում է ֆաշիզմին․ «Ինչպե՞ս կարելի է չբուժել և բուժման սահմանափակում մտցնել։ Այսինքն, եթե մարդ փող չունի, մենք իրեն դատապարտո՞ւմ ենք՝ ծանր ընթացքի կամ մահվան։ Փաստորեն, եթե մարդ գումար չունի, չենք բուժելու, ստացվում է, որ պատվաստման պարտադրանքը դառնում է մահվան սպառնալիքով՝ ինչ-որ չափով»։
Բժիշկը նաև ընդգծում է, որ եթե այս որոշումը մտնի ուժի մեջ, հետևանքները ծանր կլինեն․ «Անհասկանալի է, թե ինչպե՞ս է որոշում կայացվելու, օրինակ՝ ես այսօր գնացել եմ, հերթ եմ կանգնել պատվաստման, չեմ կարողացել ու այսօր արդեն վարակված եմ, հիմա ինձ չե՞ն բուժելու, ո՞նց է այդ որոշումը կայացվելու, ո՞վ է այդ որոշումը կայացնելու և ո՞վ ունի այդքան պատասխանատվություն, որ կարող է մերժել մարդուն և ասի՝ գնա գումարը բեր, եթե գումարը չես բերում, մենք քեզ չենք բուժելու։ Դա ամենաաբսուրդ որոշումներից է, որը հուսով եմ՝ չի ընդունվի, կսթափվեն որոշում կայացնողները։ Չնայած, մեզ մոտ որոշումները կայացնում են և հաշվի չեն առնում հետևանքները, բոլոր հնարավոր զարգացումները։ Սա շատ ծանր որոշում է, մենք տնային մահեր ենք ունենալու»։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը