Վազգեն Ռաֆայելյանի շինությունը քանդելու ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը հարբած էին. փաստաբան (տեսանյութ)
Շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա եւ ինքնակամ շինություն է. դիմել ենք քաղաքապետարան օրինականացնելու համար, նաեւ քաղաքապետարանը վարչական տույժի է ենթարկել քաղաքացուն՝ 400 հազար դրամի չափով, դա վճարվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը, ով երեխաների ներկայությամբ ոստիկանների կողմից բռնի ուժով բերման ենթարկված Վազգեն Ռաֆայելյանի շահերի ներկայացուցիչն է:
«Երկրորդ անգամ են վարչական տույժի ենթարկել, այդ որոշումը վիճարկվում է դատարանում: Քանդման որոշումը եւս վիճարկվում է վարչական դատարանում: Միջնորդել ենք միջանկյալ միջոց կիրառել եւ չքանդել շինությունը, որը սակայն մերժվել է:
Կա կառավարության որոշում, որը քաղաքացուն թույլ է տալիս համայնքային հողի վրա կառուցել ինքնակամ շինություն, եթե դա չի խոչընդոտում երրորդ անձանց շահերին, եւ որեւէ ենթակառուցվածքների չի խոչընդոտում: Այս շինությունը որեւէ սահմանափակման տակ չի մտնում, այն 50 քմ տարածքով շինություն է, որի մի մասում բնակվում էր Վազգենն իր երեխաների հետ, մյուս մասում ավտոպահեստամասերի առքուվաճառքով: 4 տարի է, որ այս կառույցը կա, հետեւից մասում մի փոքր մաս մեկ տարի առաջ է կառուցվել: Գործը դատարանում է ապրիլ-մայիսից:
Երեկ ինձ քաղաքապետարանից զանգում, ասում են, որ մոտենամ, որ պետք է իրականացնեն քանդման աշխատանքներ: Ես վերադասությամբ բողոք եմ ներկայացնում այդ ակտի դեմ: Ինձ տեղում ասում են, որ այդ որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
Ես ասացի, որ դուք պարտավոր եք քաղաքացուն ծանուցել, ժամանակ տալ, եթե իրավական պաշտպանության մեխանիզմներ չենք ունենա, նոր կքանդեք: Բացի այդ, քանդելու համար լիցենզավորված կազմակերպություն պետք է լինի, որը քանդի, ոչ թե ավերի: Օրինակ, եթե մեքենաս սխալ տեղ եմ կայանել, պետք է կոտրե՞ք, թե կանչեք ոստիկանություն եւ տարհանեք»,-ասաց փաստաբանը:
«Ինձ ասում են՝ քեզ ոչինչ չունենք ասելու: Հետո ոստիկանն էնտեղից ասում է՝ արա, վերջ, քաշեք դուրս քցեք, քանդեք: Վազում են Վազգենի մոտ, որի գրկին երեխան է: Երեխային դուրս են քաշում, Վազգենին պատուհանից դուրս են շպրտում: Ասում են՝ թեւերը քաշեք, գլուխը մտցրեք ավազի մեջ, կանդալները բերեք: Երեխաները գոռում են, տրակտորն է արդեն մոտեցել:
Փոքրիկ երեխան արդեն այդ պահին անմիզապահություն ունեցավ: Այսօր արդեն իմացանք, որ երեխաներից մեկը ամբողջ գիշեր չի քնել, ունեցել է ցնցումներ, փսխում, տեղափոխվել է հիվանդանոց»,-ասաց նա:
Փաստաբանը տեղեկացրեց, որ արդեն իրեն են միացել շատ փաստաբաններ, ՀՔԾ բողոք են ներկայացրել, նաեւ ոստիկանապետին են բողոք ներկայացնելու:
«Հետեւողական ենք լինելու, որ սա ստանա արժանի գնահատական: Քաղաքապետարանի աշխատակիցների մեծ մասը հարբած էին: Ես հոտն էլ եմ զգացել, վարքագծից էլ եմ զգացել: Պետք է խմեին, որ այսպիսի վայրագություն անեին»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ