Իրավապահները փորձում են համոզել զինվորականներին՝ կեղծ ցուցմունքներ տալ նախկին իշխանությունների դեմ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն զբաղված են «մեղավորներ» փնտրելով ու «նշանակելով», որպեսզի իրենցից հեռացնեն մեղավորությունն ու պատասխանատվությունը:
Հասկանալի է, որ ՔՊ-ականները հիանալի հասկանում են, որ իշխանությունը փոխվելուց հետո բացահայտվելու են պատերազմի ու այդ պատերազմում կապիտուլ յացիոն պարտության իրական պատճառները։
Այդ իսկ պատճառով ամեն կերպ ցանկանում են իրենց իշխանության օրոք շինծու գործեր սարքել, բոցաշունչ «մեղադրական» հայտարարություններ անել, մեղքը բարդել մասնավորաբար բանակի ղեկավարության, սպայակազմի և նախկին իշխանությունների վրա։
Մասնավորաբար, իշխանությունների պլանների մեջ է մտնում թե՛ 2016 թ. ապրիլյան պատերազմի հաղթանակը ներկայացնել որպես նախորդ իշխանությունների ձախողում, թե՛ 44-օրյա պատերազմի փաշինյանական խայտառակ կապիտուլյացիայի մեղավոր ճանաչել նույն «նախկիններին»։
Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների, որքան էլ իրավապահ մարմինները փորձում են համոզել զինվորականներին՝ կեղծ ցուցմունքներ տալ նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ, առայժմ ոչինչ չի ստացվում։ Նույնիսկ որոշակի խոստումների գնով էլ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց նպատակին։ Ավելին, մեր տեղեկություններով, զինվորականների շրջանում այդ ամենի դեմ հասունանում է դժգոհության մեծ ալիք»:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը