Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարյանի ահազանգը
Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը:
«Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:
Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:
Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա:
Հիշեցնենք՝ այս իշխանությունների նորամուտին Մայք Սարյանն անգամ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և դեռ այդ օրերին գործադիրի ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը: Ի դեպ, բարերարը Փաշինյանի հետ հանդիպման էր եկել դստեր, մոր, եղբոր և քույրերի հետ:

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
Այսօրվանից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան թռիչքները․ Խուդաթյան
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը