Ծանր հանցագործության մեջ ենթադրյալ կասկածվողն ու նրա ընկերը Արզնի գյուղում կրակոցներ են արձակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են փոխադարձ կրակոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերերի հետ համատեղ Կոտայքի մարզում իրականացրել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, հետսխուզման մեջ գտնվող անձի հայտնաբերմանը և ձերբակալմանն ուղղված միջոցառում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միջոցառման արդյունքում ոստիկանները Արզնի գյուղում դարանակալել են իրենց կողմից որոնվող կասկածյալ ծանր հանցագործին, ով կեսգիշերին մոտ Mercedes մակնիշի 70 RA 700 համարանիշի ավտոմեքենայով մոտեցել է դարանակալված վայրին, ինչից հետո ոստիկանները հորդորել են, որպեսզի նա կանգնեցնի մեքենան, սակայն վերջինս չենթարկվելով ոստիկանների օրինական «կանգ առ» պահանջին, Mercedes-ը քշել է ոստիկանների ուղղությամբ, ընթացքում կրակ բացելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ապա դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները շարունակել են հետապնդել փախուստի դիմած Mercedes-ին, ապա կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ, սակայն մի քանի կիլոմետր հետապնդելով, Mercedes -ը փախել է ամառանոցների քարքարոտ ճանապարհներով, ապա ավտոմեքենան թողնելով ամայի դաշտում՝ դիմել են փախուստի:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, թե որ քրեական գործի շրջանակում են հետախուզման մեջ գտնվել Mercedes -ի մեջ գտնված ենթադրյալ անձինք:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ