Որքա՞ն զոհեր ու վիրավորներ են պետք շփման գծում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն. Նաիրի Հոխիկյան
Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 9-ի առավոտյան Մարտակերտի մոտ սպանվել է Արցախի բնակիչ, իսկ նույն օրը կեսօրին Երասխի մոտ թշնամու կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող։ Այս մասին գրել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Օրերս սահմանային N կետում զրուցում էի սահմանապահների հետ, ասում են՝ թշնամու կրակոցներին կրակոցով պատասխանելու իրավունք չունենք արդեն 10 տարուց ավելի։
Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եթե ադրբեջանական կողմից որևէ սադրանք էր լինում, հայկական զորքը ուներ իրավունք բնում խեղդել թշնամու յուրաքանչյուր քայլ, խիստ պատժիչ գործողություն անել։
Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան Նախիջևանի, Տավուշի, Մարտակերտի, Հորադիսի հատվածներում։
Ի՞նչը փոխվեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակվանից զինվորին արգելվեց կրակել թշնամու վրա և զենքով պատասխանել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ 2008-ից հետո ծառայածները կփաստեն, որ փամփուշտները նույնիսկ հաշվվում էին, մինչդեռ ադրբեջանական կողմից կրակում ու կրակում էին՝ տարեցտարի մեծացնելով տրամաչափը։
Հիմա թշնամու ցինիզմը սահմաններ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի անողնաշար իշխանության պայմաններում։
Որքա՞ն ժամանակ զոհեր ու վիրավորներ պետք է ունենանք շփման գծի հատվածում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն։ Վախենում ենք, որ մեր պատասխան կրակի դեպքում նորից պատերազմ կսկսվի՞։ Այդ վախերից ու անսկզբունքայնությունից էլ օգտվում է Ադրբեջանը՝ կրակելով ու խորացնելով մեր վախերը, ինչն էլ աստիճանաբար բերելու է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի հայաթափմանը։
Եթե չենք ուզում այս սցենարը, ապա ժամանակն է, որ հայ դիպուկահարները գործի անցնեն։
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Արցախի գրավյալ Մատաղիս գյուղ, եղել ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի մոտ, որոնք ամբողջությամբ հայկական կողմի դիտարկման տակ են, մերոնց ափի մեջ։ Հայ դիպուկահարների համար մեկ կրակոց էր Ալիևին հորիզոնական դիրքում տեղավորելը, բայց միաժամանակ պարզ է, որ նրանց դա արգելվել է։ Ինչո՞ւ»,- գրել է Հոխիկյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...