Apple-ի գործադիր տնօրենը հայտնել է, թե որն է iPhone-ի իրական կոչումը
Նոր գաջեթներ ստեղծելիս Apple-ի թիմը ձգտում է մարդկանց սովորեցնել գիտակցաբար օգտագործել տեղեկատվությունը: Այս մասին Bustle-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես միշտ մտածել եմ, որ այս տեխնոլոգիան պետք է ծառայի մարդկությանը, այլ ոչ թե` հակառակը: Եվ ես միշտ անհանգստացել եմ նրանց համար, ով չափազանց հաճախ է կիրառում այդ տեխնոլոգիաները»,- պարզաբանել է նա:
Քուքի խոսքով` Screen Time նոր գործառույթը նախատեսված է օգտատերերին ցույց տալու համար, թե որքան հաճախ եւ որքան ժամանակ են նրանք իրականում օգտագործում իրենց սարքերը: Քուքն ընդգծել է, որ ընկերությունը դեմ է տեղեկատվական հոսքերի «անիմաստ դիտմանը»:
Apple-ի ղեկավարը կողմ է արտահայտվել, որպեսզի մարդիկ օգտվեն ընկերության սարքերից, օրինակ` կազմակերպեն լուսանկարների ցուցահանդեսներ, շփվեն ընտանիքի եւ ընկերների հետ FaceTime-ի միջոցով:
IPhone 13-ի վաճառքի պաշտոնական մեկնարկը սկսվել է սեպտեմբերի 24-ին: Ընտանիքը ներառում է չորս մոդել: Դրանք բոլորը հիմնված են նոր A15 չիպի վրա, ունեն կրճատված էկրան, կատարելագործված տեսախցիկներ, իսկ ավտոնոմ աշխատանքի ժամանակն ավելի է երկարել:


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...